Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում արձանագրվել է մտահոգիչ դեպք»․ Սոնա Աղեկյան

«Մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում արձանագրվել է մտահոգիչ դեպք»․ Սոնա Աղեկյան
155
Այսօր, 11:54

«Մայր Հայաստան» կուսակցության անդամ Սոնա Աղեկյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր վաղ առավոտից Երևանի մետրոպոլիտենի «Սասունցի Դավիթ» կայարանում արձանագրվել է խիստ մտահոգիչ դեպք․ կայարանի վալիդատորները չեն աշխատում, ինտերնետ կապը չի գործում ու մուտքի հատվածում տեղադրված է մուրացկանի գումար հավաքելու գլխարկ հիշեցնող արկղ, որի մեջ ուղևորներին ստիպում են կանխիկ գումար գցել, որից հետո միայն բացվում է արգելափակոցը։
Այս գործողությունը ոչ միայն հակասում է հանրային «բարեփոխված» տրանսպորտի աշխատանքային կարգին, այլ նաև պարունակում է չարաշահման և անթույլատրելի վարքագծի տարրեր։
Կոչ ենք անում Երևանի մետրոպոլիտենի ղեկավարությանը և Երևանի քաղաքապետարանին անմիջապես պարզաբանել իրավիճակը, վերացնել նման գործելակերպը և ապահովել ուղևորների իրավունքի պաշտպանությունը։
Խնդիրը հրատապ է և պահանջում է հրապարակային բացատրություն»։

Աղբյուրը`   Սոնա Աղեկյան