«Նպատակն է ստանալ զինվորների ծնողների ձայները»․ Նաիրի Հոխիկյան
![]() 126 Այսօր, 13:24 Լրագրող, հանրային գործիչ Նաիրի Հոխիկյանը գրում է․ «Պարտադիր զինվորական ծառայությունը 1,5 տարի դարձնելու որոշումը Նիկոլ Փաշինյանի նախընտրական քարոզչությունն է, որի նպատակն է ստանալ զինվորների ծնողների ձայները։ Իրականում մի պայմանում, երբ ունենք զորքի քանակի, զորակոչի ու առաջնագիծ պահելու խնդիր, ծառայության ժամկետ կրճատելը պետական հանցագործություն է։ Իհարկե, ծնողների համար հաճելի է լսել, որ իրենց որդիները քիչ ժամանակ են լինելու բանակում, ավելի հաճելի կլինի, եթե ընդհանրապես բանակ չգնան, բայց տարածքային կորուստների հետ լինելու են նաև ավելի շատ մարդկային կորուստներ, երբ առաջնագիծ պահողներ չլինեն։ Եթե ասեք, թե խաղաղություն է, և ոչ մի վտանգ չկա, ես ձեզ ցույց կտամ Ադրբեջանի ռազմական բյուջեի ու զորքի քանակի ավելացումը։ Հուսով եմ, չեք մտածում, թե այլմոլորակայինների դեմ է պատրաստվում կռվել Ալիևը։ Ընդամենը 2 տարի առաջ էր ուսանողության հետ հանդիպման ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել, թե իրենք Հայաստանին կստիպեն հրաժարվել բանակից, իսկ այդ դեպքում ադրբեջանական բանակը ավելի հեշտ կհասնի Երևան։ Եթե չեք ուզում ձեր զավակներին բանակ ուղարկել, ապա ինքներդ մտեք պրոֆեսիոնալ բանակ, պայմանագրային ծառայության և ձեր որդիների փոխարեն պահեք առաջնագիծը։ Եթե դա էլ չէ, ապա մեր երկրին պարազիտներ պետք չեն»։ Աղբյուրը` Նաիրի Հոխիկյան |
«Թող չհասցնի էն կետին, որ դուրս գալու դուռ ու պատուհան չգտնի». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
6715:24«Ռուբենին ձերբակալվածների պահման վայրից տեղափոխել են ՔԿ». «Մեր ձևով» շարժում
8215:12Ֆրանսիայում ևս մեկ թանգարան է թալանվել
15514:41«Իմ բախտն էլ բերում ա, ինձ գոլդ թվեր են հասնում»․ Տարոն Մարգարյան (տեսանյութ)
16914:12«Գաղտնալսումը դրոնով չի կատարվել». Արսեն Բաբայան
16314:00«Արագացված տեմպերով լուծարում են բանակը»․ Էդգար Ղազարյան
16013:36«Նպատակն է ստանալ զինվորների ծնողների ձայները»․ Նաիրի Հոխիկյան
12413:24«Նիկոլ Փաշինյանն այն բարի հովիվը չէ, որն ուզում է իրականում խնդիրները լուծել»․ Արա Զոհրաբյան
17713:18