Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Բա հոգևորականը «Բենթլի» ունենա, 3 կնիկ, 4 սիրուհի, ամեն երկրում մի հատ երեխա ունենա, ու հաշվետվություն չտա՞»․ Նիկոլ Փաշինյան

«Բա հոգևորականը «Բենթլի» ունենա, 3 կնիկ, 4 սիրուհի, ամեն երկրում մի հատ երեխա ունենա, ու հաշվետվություն չտա՞»․ Նիկոլ Փաշինյան
205
Այսօր, 20:12

«Եկեղեցին համայնքն է, ժողովական կառավարում չկա, հոգևոր հոտն իրավունք չունենա՞ որոշումների վրա ազդել՝ ով լինի իր թեմի առաջնորդը, իր քահանան։ Այսօրվա եկեղեցական վերնախավը ոչ մի կապ չունի ժողովրդի հետ, ոչ մի հաշվետվողականություն չունի ժողովրդին» ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։

«Եթե նոր ժամացույց ես կապում, պիտի բացատրես, թե որտեղից նոր ժամացույցը․․․ Եվ դա նորմալ է․․․ Բա չհասկացա, հոգևորականը «Բենթլի» ունենա, երեք հատ կնիկ ունենա, չորս հատ սիրուհի ունենա, ամեն երկրում մի հատ երեխա ունենա, ոսկեղեն ունենա, ինչ ասես՝ ունենա, ու ոչ մեկին հաշվետվություն չտա՞, խելագա՞ր եք դուք։ Դուք ո՞ւմ եք ներկայացնում՝ Հիսուս Քրիստոսին։ Հլը մի հատ էլ մեզ են ասում՝ Նեռ։ Դուք ձեզ տեսե՞լ եք հայելու մեջ»,- վրդովվեց Փաշինյանը՝ հավելելով՝ Հայաստանը չի կարող զարգանալ առանց այս այս պրոբլեմների լուծման։

«Հոգևորականը «Բենթլի» ունենա, 3 կնիկ, 4 սիրուհի, ամեն երկրում մի հատ երեխա ունենա, ու հաշվետվություն չտա՞»․ Նիկոլ Փաշինյան Նիկոլ Փաշինյան