Չորեքշաբթի, 22 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Եպիսկոպոսներից մեկը ԿԳԲ-ի գործակալ է, մեկը բոսյակ՝ ընկնում է քահանաների հետևից, ձեռ-մեռ է գցում, լռե՞նք»․ Նիկոլ Փաշինյան

«Եպիսկոպոսներից մեկը ԿԳԲ-ի գործակալ է, մեկը բոսյակ՝ ընկնում է քահանաների հետևից, ձեռ-մեռ է գցում, լռե՞նք»․ Նիկոլ Փաշինյան
220
Այսօր, 20:30

«Մամուլում հայտնվում է, որ կաթողիկոսի եղբայրը ԿԳԲ-ի գործակալ է, ու ոչ մի բան, հա՞, տենց էլ պիտի լինի՞։ Սա խելագարություն է, ո՞նց կարող է սենց բան լինել։

Մի հատ էլ ասում են՝ խառնվում եք կաթողիկոսի անձնական կյանքի՞ն, ոնց՝ կաթողիկոսը անձնական կյանք ունի՞, այսինքն՝ վարչապետը անձնական կյանք չունի, չի կարա ունա, բայց կաթողիկոսը անձնական կյանք ունենա՞։ Հեսա կսկսեն պաշտպանել եպիսկոպոսների սեռական կողմնորոշման իրավունքը՝ միջազգային կոնվենցիոներով»,- ԱԺ-ում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ընդգծելով՝ եպիսկոպոսը սեռական կյանք չպիտի ունենա։

«Եպիսկոպոսներից մեկը ԿԳԲ-ի գործակալ է, մեկը ընկնում է քահանաների հետևից ու ձեռ-մեռ է գցում, ու լռություն կատարայալ․․․ Լսեք, սա այլասերվածության կատարյալ աստիճան է, ու սրա մասին մենք պետք է լռե՞նք։

Կաթողիկոս կոչված Գարեգինը աղջիկ ունի՞, թե՞ չունի, էս հարցին էդ մարդը պատասխանե՞լ է։ Ախպերը, որ ԿԳԲ-ի գործակալ է, որևէ բացատրություն տվե՞լ է...

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում մեկը բոսյակ է, մյուսը՝ սեռական մոլագար, ու մենք մեր կյանքով ապրո՞ւմ ենք՝ ինչ է եղել, իրենց անձնական կյանքն է։ Ու մենք եկեղեցու դեմ պայքար ենք տանո՞ւմ։ Մենք կոնֆլիկտ ունենք Եկեղեցու դե՞մ։ Բոսյա՞կն ա եկեղեցին, սեռական մոլագարը եղեկեցի՞ն ա, գանձագողը եկեղեցի՞ն ա։ ԿԳԲ-ի գործակալը եկեղեցի՞ն ա»։ Լսեք, ես կյանքս կդնեմ՝ դրանցից իմ սրբությունը, մեր սրբությունը ազատելու, նույնիսկ եթե մենակ մնամ»,- ասաց Փաշինյանը։

«Եպիսկոպոսներից մեկը ԿԳԲ-ի գործակալ է, մեկը բոսյակ՝ ընկնում է քահանաների հետևից, ձեռ-մեռ է գցում, լռե՞նք»․ Նիկոլ Փաշինյան