Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Հայաստանում կատարվում է նախահերձվածողական պատրաստություն». Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան

«Հայաստանում կատարվում է նախահերձվածողական պատրաստություն». Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյան
289
Երեկ, 23:00

Տեր Շահե ծայրագույն վարդապետ Անանյանը գրում է. «Այն, ինչ հիմա կատարվում է Հայաստանում և եկեղեցական կյանքում, պատմական, կանոնական ու դավանական բոլոր տվյալների համադրությամբ, կարելի է բնորոշել «նախահերձվածողական պատրաստություն» բառով: Հերձվածի դեմ եկեղեցին միայն մեկ դեղատոմս ունի՝ բանադրանք: Իսկ եթե դեռ տաք եք ու չեք հասկանում, թե դա ինչ ցնցումներով է հղի, ցավում եմ: Ցավում եմ, որովհետև ազգի ոգին երկատվելու է, հոգևոր անվտանգությունը թուլանալու և այդպես շարունակ: Կարելի է անվերջ խոսել ու դատապարտել, բայց բանադրանքն ու նզովքն անդառնալի հետևանքներ են ունենալու: Մի քիչ ընթերցեք Հայոց եկեղեցու պատմությունը, և կհամոզվեք, որ դեռ շաաաատ մեղմ եմ ասում….
Աղոթում եմ, որ տգետ չմնաք»: