Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

Օտարերկրացի կալանավորը փախուստի ժամանակ հրազենային վիրավորում է ստացել

Օտարերկրացի կալանավորը փախուստի ժամանակ հրազենային վիրավորում է ստացել
206
Երեկ, 23:12

Այսօր՝ հոկտեմբերի 22-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արամավիրի մարզում, որի ժամանակ հնչել են կրակոցներ։ Ժամը 20։30-ի սահմաններում հրազենային վնասվածքով Հայաստանում գործող բժշկական կենտրոններից մեկն է տեղափոխվել մի քաղաքացի։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վիրավորը եղել է կալանավորված անձ, ով հաջողացրել էր իրեն հսկող բանտի աշխատակիցների «քթի տակից» դիմել փախուստի։ Նրա փախուստը կասեցվել է քրեակատարողական ծառայողի կողմից՝ վնասազերծելու ժամանակ նրա ուղղությամբ կրակոցներ արձակելու արդյունքում, ինչի հետևանքով նա հրազենային վնասվածքով տեղափոխվել է հիվանդանոց։

Փախուստի դիմած և ապա հրազենային վնասվածք ստացած անձը, օտարերկրացի է։