Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Հերթը հասավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի շենքին». Արմեն Եղիազարյան

«Հերթը հասավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան թատրոնի շենքին». Արմեն Եղիազարյան
151
Այսօր, 00:06

ԱԺ նախկին պատգամավոր Արմեն Եղիազարյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթը հասավ Վանաձորի Հովհաննես Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքին։
Տարօրինակ կերպով այս գեղեցիկ շենքի ճակատագրի հարցը շատ ծածուկ կերպով է քննարկվում և ես ունեմ մտավախություն, որ հերթական փորձանքն են բերելու այս գեղեցիկ շենքի գլխին։
Ցավոք, ես Վանաձորում չեմ և չեմ կարող մասնակցել լսումներին, բայց համոզված եմ, որ Վանաձորում կան շատ մտահոգ մարդիկ, ովքեր կմասնակցեն և կհասկանան թե ինչ են ուզում անել մեր սիրելի թատրոնի շենքը։
Վաղը, 23.10.2025-ին Վանաձորի քաղաքապետարանում տեղի է ունենալու «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՕ-150-Ն օրենքի և Կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի N2343-Ն որոշման հավելվածի՝ 2025 թվականի հոկտեմբերի 23-ին՝ ժամը 14:30-ին, Լոռու մարզի Վանաձոր համայնքի ղեկավարի նստավայրում (հասցեն՝ Վանաձոր, Տիգրան Մեծի 22) տեղի կունենա «ԱՐՄՍՏՐՈՅ» ՍՊԸ-ի կողմից փորձաքննության ներկայացված՝ Լոռու մարզի Վանաձոր համայնքի Վանաձոր բնակավայրի Թատերական փողոց 3 ա հասցեում նախատեսվող Հովհ. Աբելյանի անվան պետական դրամատիկական թատրոնի շենքի կառուցման շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման հաշվետվության վերաբերյալ 2-րդ հանրային լսումը»:

Աղբյուրը`   Արմեն Եղիազարյան