Կաթողիկոսը պատրաստ է անգամ կալանավայրից կառավարել եկեղեցին․ «Ժողովուրդ»
![]() 207 Այսօր, 08:54 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանի քաղաքական և հոգևոր կյանքում լարումները նոր փուլ են մտնում։ Վերջին օրերին իշխանական ամենաբարձր շրջանակների հայտարարությունները (Ազգային ժողովի փոխնախագահ) ավելի քան ուղիղ են. Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը պետք է ազատի Վեհարանը եւ հեռանա: Կաթողիկոսը բացահայտ մեկնաբանություններով հանդես չի եկել, սակայն վերջին ելույթի ժամանակ, երբ դիմավորեց ուխտագնացության մասնակիցներին, նա խոսեց «քաղաքական հալածանքների» մասին՝ առանց անուններ նշելու։ Այդ ելույթը շատերի կողմից ընկալվեց որպես հղում իշխանություններին։ Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի՝ Վեհարանից ներս կաթողիկոսը հայտարարել է, որ պատրաստ է դիմակայել ցանկացած ճնշման՝ նույնիսկ իրավապահների կողմից կալանավորման դեպքում։ Նա ընդգծել է, որ չի հրաժարվելու կաթողիկոսությունից, անգամ եթե ստիպված լինի եկեղեցին ղեկավարել կալանավայրից։ Սա արդեն ինստիտուցիոնալ դիմադրության, կամքի դրսևորում է։ Հատկապես, եթե այս տեղեկությանը հավելում ենք Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Արամ Ա-ի տարածած՝ Կաթողիկոսին պաշտպանող հայտարարությունը, որ Հայաստանում պետք է իշխանությունը փոխվի: Քրեական գործի և ներքին ճգնաժամի գիծը Հանրությանը հայտնի է, որ Նաթան սրբազանի մասնակցությամբ ձայնագրության հիման վրա հարուցվել է քրեական վարույթ։ Ըստ բաց աղբյուրների՝ Նաթան սրբազանը արդեն հրավիրվել է հարցաքննության՝ քննչական մարմիններում։ Իրավապահներից «Ժողովուրդ» օրաթերթին փախանցած տեղեկությունների համաձայն՝ քննությունը կարող է ներառել նաեւ խուզարկություններ Վեհարանում եւ կաթողիկոսի ձերբակալություն։ Այս ամենը հանրային դաշտում ընկալվում է ոչ միայն որպես իրավական գործընթաց, այլեւ որպես հարված՝ ուղղված հոգեւոր հաստատության հեղինակության վրա։ Միևնույն ժամանակ, կաթողիկոսի կողմից կարգալույծ հռչակված Տեր Արամ քահանան, ով, ըստ տեղեկությունների, պատրաստվում է պատարագ մատուցել Հովհաննավանքում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, նոր սկանդալի առիթ է դառնալու: Իրավաբանորեն՝ կարգալույծ քահանան չի կարող կատարել ծիսական արարողություն, սակայն, ըստ որոշ աղբյուրների, այդ միջոցառման շուրջ նախատեսվում է զանգվածային հավաք եւ հնարավոր քայլերթ դեպի Էջմիածին։ Կաթողիկոսի և իշխանության միջև ձգվող լարվածությունը վերածվել է պետություն-եկեղեցի հարաբերությունների խոր ճգնաժամի։ Երբ հոգևոր իշխանությունը դառնում է քաղաքական պայքարի օբյեկտ, վտանգվում է հենց հանրային հավասարակշռությունը։»։ Մանրամասները՝ թերթի համարում:
|
Գյումրիից բերման ենթարկված անձանցից 13-ը կալանավորվել են
4011:12Որոնվում է 13-ամյա Հասմիկ Գևորգյանը
8510:54«Եթե Քըրք Քըրքորյանը ողջ լիներ, կողմ կլինե՞ր ձեր նախագծին»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
5310:48«Բանակի անհամարժեք կրճատման են գնում»․ Տիգրան Աբրահամյան
8210:36««Շողակաթ»-ի դեմ պայքարը նաև ազգային արժեքների դեմ է»․ Մանե Թանդիլյան
10610:30«Հայրապետական տնօրինության մասին տեղեկացել եմ ֆեյսբուքից»․ Ստեփան Ասատրյան
8510:18«Երևանի թիվ 4 պոլիկլինիկայի շենքը քայքայման եզրին է»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
9009:54«Երևանում պատվով դիմավորել են Արցախը շրջափակած «էկոակտիվիստին»»․ Անուշ Շահրամանյան
23509:42