«Երևանում պատվով դիմավորել են Արցախը շրջափակած «էկոակտիվիստին»»․ Անուշ Շահրամանյան
![]() 323 Այսօր, 09:42 Փաստաբան Անուշ Շահրամանյանի ֆեյսբուքյան գրառումը. «Սա անհավանական խայտառակություն է, աչքերիս չէի հավատում մինչև մի քանի տեղ չկարդացի։ Երևանում պատվով, ժպիտով դիմավորել են ու հետը ինչ-որ բան են քննարկել Արցախը շրջափակած «էկոակտիվիստներից» մեկի հետ։ Էս մարդիկ փակել են մեր թթվածինը, մեր կապը Հայաստանի ու աշխարհի հետ, սոված են պահել մի ամբողջ ժողովրդի, երեխաների, տարեցների, եղել հարյուրավորների մահվան պատճառը… արել են դա ցինիկաբար, «բնապահպանական» նպատակներով։ Մարդ որքա՞ն անինքնասեր պիտի լինի, որ ներքին ցասում չապրի ու կարողանա հանդուրժել սրանց ներկայությունը Հայաստանի տարածքում»։ Հիշեցնենք՝ Երևանում հոկտեմբերի 21-22-ին Հայաստանի և Ադրբեջանի հասարակական կազմակերպությունների, փորձագիտական համայնքների ներկայացուցիչների նախաձեռնությամբ և երկու երկրների պաշտոնական կառույցների աջակցությամբ տեղի է ունեցել երկկողմ կլոր սեղան-քննարկում։ Նրանց հետ հանդիպել է նաև ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը։ Ադրբեջանական կողմից ներկա է եղել նաև Արցախը շրջափակած «էկոակտիվիստներից» Դիլարա Էֆենդիևան։
Աղբյուրը` Անուշ Շահրամանյան |
«Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չունի»․ Նազիկ Ամիրյան (տեսանյութ)
112:42ԱՄՆ-ն կարտաքսի ավելի քան 600 հազար ներգաղթյալների
7812:28«Կոռուպցիայի համար բռնում ենք, ասում եք՝ քաղաքական հետապնդում է»․ Արմեն Գալջյան (տեսանյութ)
7312:18«Պետությանն ու հարկատուներին 6 մլն դրամի վնաս եք տվել, ո՞վ է պատասխան տալու»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
9412:00«Հովհաննավանքում Նիկոլ Փաշինյանի հովանավորած արարաքները հանցագործություն են»․ Արման Թաթոյան
10211:36Գյումրիից բերման ենթարկված անձանցից 13-ը կալանավորվել են
8711:12Որոնվում է 13-ամյա Հասմիկ Գևորգյանը
13710:54«Եթե Քըրք Քըրքորյանը ողջ լիներ, կողմ կլինե՞ր ձեր նախագծին»․ Պեդրո Զարոկյան (տեսանյութ)
8910:48