Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Բանակի անհամարժեք կրճատման են գնում»․ Տիգրան Աբրահամյան

«Բանակի անհամարժեք կրճատման են գնում»․ Տիգրան Աբրահամյան
111
Այսօր, 10:36

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Պաշտպանության նախարարն ԱԺ-ում հայտարարեց, որ պարտադիր ժամկետային ծառայությունը 6 ամսով կրճատելը չի կարող համարվել բանակի կրճատում՝ որպես հիմնավորում բերելով պայմանագրային ծառայողների աճը:
Նախ ժամկետային ծառայության 6 ամսով կրճատումը նշանակում է այդ ուղղությամբ զորակոչվողների 25%-ով կրճատում, երկրորդ, ՊՆ-ի հաղորդած պայմանագրայինների թվի աճը համարժեք չէ կրճատվողների թվին:
Եվ ամենակարևորը՝ իշխանության տարբեր դեմքեր, մինչև այս փոփոխությունը խոստովանում էին, որ համալրման լուրջ խնդիր կա ու այդ պայմաններում բանակի անհամարժեք կրճատման են գնում:
Ես հասկանում եմ հասարակության մի մասի ուրախությունը, ովքեր այս առաջարկը դիտարկում են էմոցիոնալ ու ոչ մասնագիտական տեսանկյունից, բայց մենք պետք է հստակ հասկանանք, որ առանց այդ էլ առկա բազմաթիվ բարդությունների պայմաններում, զինված ուժերում ճողվածք է առաջանալու, ինչը երկրի պաշտպանողականության վրա ծանր հետևանքների է ունենալու»: