«Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չունի»․ Նազիկ Ամիրյան
![]() 225 Այսօր, 12:42 Էջմիածնում մեկնարկել է «Ժառանգություն» կուսակցության նախընտրական քարոզարշավը։ Կուսակցության ցուցակում է նաև գեներալ Մանվել Գրիգորյանի դուստրը՝ Այծեմնիկ Գրիգորյանը։ Քարոզարշավին մասնակցում է նաև գեներալի կինը՝ Նազիկ Ամիրյանը․ «Եթե նկատեցիք, հավաքվածների մեծ մասը Հայրենիքի համար կռված տղաներ են։ Որոշեցինք մեր քարոզարշավի առաջին օրը սկսել Սուրբ Էջմիածնից՝ որպես հարգանքի նշան մեր զոհված տղաների հիշատակին։ Մեր ձեռքին ոչ պաստառ կար, ոչ էլ թռուցիկ։ Մեզ համար սա պարզապես քաղաքական գործընթաց չէ, այլ նաև հոգևոր ճանապարհի սկիզբ», - ասաց Ամիրյանը։ Դիտարկմանը, թե քննադատություններ են հնչում, որ Մանվել Գրիգորյանի դստեր մասնակցությունը ընտրություններին նպատակ ունի նաև վերականգնելու գեներալի անունը, Ամիրյանը պատասխանեց․ «Մանվել Գրիգորյանի անունը մաքրելու կարիք չունի։ Ժամանակն արդեն ինքն իրեն մաքրեց, ցույց տվեց, որ նա եղել է և մնացել է հայրենասեր զինվոր։ 2018 թվականի սարքված և մոնտաժված կադրերը վաղուց կորցրել են իրենց ազդեցությունը»,- ասաց Ամիրյանը՝ հավելելով, որ քրեական գործերը իրենց նպատակը չեն արդարացրել և որ իրավապահ համակարգում էլ մարդիկ արդեն ծիծաղով են խոսում դրանց մասին։ «Դրանք փուչիկի պես դատարկ գործեր են», - ասաց Ամիրյանը։
|
«Փեսայի հայրը հրաժարվեց կարգալույծ արված քահանայի պսակադրության արարողությունից»․ Սյուզի Բադոյան (տեսանյութ)
3715:42«Հերթը հասավ կոնյակին և շամպայնին»․ Կարեն Հեքիմյան
10115:06Որպես անհետ կորած որոնվող 13-ամյա Հասմիկ Ասլանյանը հայտնաբերվել է
17514:48««Մայր Հայաստան»-ի համար վատ նորություն ունեմ»․ Միքայել Խաչատրյան (տեսանյութ)
13614:36«Եթե չհաղթենք էլ, գոնե ընդդիմադիր ձայներով կազատվենք այս իշխանությունից»․ Արտակ Գալստյան (տեսանյութ)
15514:12«Երեխաներիս տանելու եմ՝ Տեր Արամը կնքի». Նարեկ Գրիգորյան (տեսանյութ)
15714:06«Վարդան Ղուկասյանը հայտարարել էր, որ Ավինյանին քաղաքապետ դարձնելը եղել է իր որոշումներից մեկը»․ Արտակ Գալստյան (տեսանյութ)
19114:00«Գյումրիից ձերբակալվածների մեծ մասը բեռնատարների վարորդներ ու կոմունալի աշխատակիցներ են»․ Գեղամ Մանուկյան
17413:54