Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Կալանքների կիրառման նման ծավալը նաև հակամարդասիրական է»․ Արամ Վարդևանյան

«Կալանքների կիրառման նման ծավալը նաև հակամարդասիրական է»․ Արամ Վարդևանյան
190
Այսօր, 16:24

Փաստաբան Արամ Վարդևանյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Վերջին ամիսներին հանրային հնչեղություն ունեցող գործերով կալանքների որոշումները, կամ դրանց չվերացումն իրապես աննախադեպ են: Ի դեպ փաստաբան, Մեր Ձևով շարժման անդամ, Ռուբեն Մխիթարյանի կալանքի դեպքում բոլոր տեսանյութերը, ըստ որի վերջինս բացառապես պատշաճ վարքագիծ է դրսևորել՝ հրապարակավ հասանելի են, բայց նման օբյեկտիվ և մեղադրանքը հերքող տվյալները, նույնիսկ նշանակություն չեն ունեցել Դատարանի համար:
Սահմանադրական դատարանը հենց վերջերս կրկին անդրադարձ էր կատարել կալանք խափանման միջոցին: Որոշմամբ նույնիսկ նշվել էր, որ քրեական դատավարությունում այլընտրանքային խափանման միջոցների առկայությունը ՄԱՐԴԱՍԻՐՈՒԹՅԱՆ և ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ կարևոր երաշխիք է: Հետևաբար Հայաստանում հենց միայն կալանքների կիրառման նման ծավալը, նաև՝ հակամարդասիրական է:
Ազատություն բոլոր քաղբանտարկյալներին

Աղբյուրը`   Արամ Վարդևանյան