Երկուշաբթի, 26 հունվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +1 °C

«Հերթը հասավ կոնյակին և շամպայնին»․ Կարեն Հեքիմյան

«Հերթը հասավ կոնյակին և շամպայնին»․ Կարեն Հեքիմյան
249
Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ., 15:06

Հասարակական գործիչ Կարեն Հեքիմյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հերթը հասավ կոնյակին և շամպայնին: «Իրական Հայաստանում» կոնյակ և շամպայն չի արտադրվելու: Ըստ Փաշինյան Նիկոլի, «կոնյակ կոչվող խմիչքը կարող է արտադրվել բացառապես Ֆրանսիայի Կոնյակ երկրամասում աճեցված խաղողից, իսկ շամպայնը՝ միայն Շամպայն մարզի խաղողից»:
Նախ՝ Կոնյակը «երկրամաս» չէ: Կոնյակը Ֆրանսիայի Շարանտ դեպարտամենտում գտնվող քաղաք է: Սակայն դա չէ կարևորը:
«Джентльмены удачи» ֆիլմը հիշո՞ւմ եք: Ֆիլմի հերոս կեղծ «դոցենտն» ասում էր՝ «тут помню, а тут не помню»: Ուրեմն, Փաշինյան Նիկոլը «պատահմամբ» մոռացել է, որ Սուքիասյան Խաչատուրի հետ նույնականացվող «Gulf» ընկերությունը, որը Երևանում բենզալցակայանների ցանց է բացել, կարող է գործել բացառապես ԱՄՆ-ի Փենսիլվանիա նահանգի Պիտսբուրգ քաղաքում, իսկ «Պիցցա դի Ռոման»՝ Հռոմում: Դա էլ մի կողմ: Փաշինյան Նիկոլը, կրկին՝ «պատահմամբ», մոռացել է, որ արցախահայերի Հայրենիքը բացառապես Արցախն է և արցախահայերը պետք է ապրեին Արցախում:
Ստացվում է՝ Փաշինյան Նիկոլը «մոռանում է» կարևորի մասին, սակայն Կոնյակն ու Շամպայնը չի մոռանում: Ըստ այդմ, Փաշինյան Նիկոլը կամ իրոք «մոռացկոտ է», կամ իրեն կեղծ «դոցենտ»-ի տեղն է դրել»:

Աղբյուրը`   Կարեն Հեքիմյան