Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Բանակի կրճատումը երկու փոխլրացնող պատճառներ ունի»․ Վահագն Ավագյան

«Բանակի կրճատումը երկու փոխլրացնող պատճառներ ունի»․ Վահագն Ավագյան
139
Այսօր, 17:00

Ազգային-Ժողովրդավարական Բևեռի խորհրդի խոսնակ Վահագն Ավագյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Բանակի կրճատումը երկու հիմնական փոխլրացնող պատճառներ ունի։ Առաջինը Ադրբեջանի պահանջն է, որպես Հայաստանի նոր մետրոպոլիա գաղութարար և երկրորդ ընտրություններից առաջ հասարակության ամենախոցելի ու անպաշտպան, նաև անգիտակից խավի ձայները շահելը։
Այս ամենի գինը նորից վճարում է Հայաստանն ու հայ ժողովուրդը։ Մի օրինակ բերեմ։
Հայաստանի տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի ամենամեծ կազմակերպություններից մեկի 20-30 հոգանոց խմբի ղեկավարին (որին անձամբ ճանաչում եմ, անունը առայժմ չեմ հրապարակում), ով տարեկան (իրավունք չունեմ կոնկրետ թիվ գրել) մոտավորապես մեկ-հինգ միլլիոն դոլարի արտադրանք է տալիս և ով, ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ, յոթ ամիս առաջ ինֆարկտ է տարել, պարկել հիվանդանոց, զորակոչել են սահման պահելու (չգիտեմ մեկ ամիս է թե երկու)։
Ինչպե՞ս է ձեր համար։ Սահմանը դատարկել են և իրական արժեք ստեղծող ու ծառայության համար անպիտան մարդկանցով փորձում են պաշտպանության իմիտացիա ստեղծել։
Այս միջակությունը, որը նշանակվել է պաշտպանության նախարար, երեկվա իր ելույթում հայտարարում է, որ ինչ կա զարմանալու, եթե դուք կարդաք մեր կուսակցության 2021թ-ի ծրագիրը, ապա այնտեղ կգտնեք նման կետ։ Մենք կարդում ենք Քեմալի պայմանագրի 2021թ-ի ծրագիրը և այնտեղ կարդում ենք, որ Շուշին ու Հադրութը պետք է վերադարձնենք Արցախին։ Հետո հիշում ենք, որ երբ այս հարցով կոլաբորանտ դավաճանին դիմել էին, հայտարարել էր, որ աշխարհաքաղաքական փոփոխությունների հետևանքով դա անհնար է։ Ուզում եմ հասկանալ Արցախի հայաթափումը և Ադրբեջանի շարունակական ագրեսիան աշխարհաքաղաքական փոփոխություն չէ՞ Հադրութ ու Շուշի վերադարձնելու համամատ, որ ՊՆ-ը 2021թ-ի «բարեփոխումը» նույնպես վերանայվեր։
Բնականաբար վերևում նշված երկու կետերն են։ Այլ պատճառ չկա»։

Աղբյուրը`   Վահագն Ավագյան