Հինգշաբթի, 23 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Սրբազաններն ու հերոսների հայրերը կալանավորվում են այս վախկոտի հրամանով»․ Նաիրա Մարգարյան

«Սրբազաններն ու հերոսների հայրերը կալանավորվում են այս վախկոտի հրամանով»․ Նաիրա Մարգարյան
303
Այսօր, 16:30

Զոհված զինծառայող Ժիրայր Մարգարյանի մայրը՝ Նաիրա Մարգարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ամենացավալին ու ամենաողբալին այն է, որ Սրբազաններն ու հերոսների հայրերն այսօր կալանավորվում են այս ճենճոտ, վախկոտի հրամանով։
Սարսափելի է տեսնել, թե ինչպես են հայն ու հայրենիքը սիրող մարդիկ հալածվում միայն այն պատճառով, որ չեն լռում, որ սրտանց ցավում են իրենց ժողովրդի համար։
Էս ամենը ոչ թե արդարություն է, այլ խեղաթյուրված իրականություն, որտեղ արժանապատվությունը դարձել է մեղք։
Եվ ահա սա է մեր երկրի ղեկավարը՝ մարդ, ով պիտի միավորեր, բայց բաժանեց, պիտի պաշտպաներ, բայց հալածեց։
Ախր ոնց կարելի է այսպես անտեսել ժողովրդի ցավը, արհամարհել Սրբազաններին, հերոսների հայրերին, նրանց, ովքեր հայ են ու հային սիրում են։
Անկարողությունը, տգիտությունը ու վախկոտությունը դարձել են իշխանության չափանիշ, իսկ արժանապատվությունը՝ մեղք»։

Աղբյուրը`   Նաիրա Մարգարյան