«Նյութապես շահագրգռել են անձանց՝ մասնակցելու հավաքին․ կալանավորված կա»․ ՀՀ ՔԿ
![]() 155 Այսօր, 17:06 ՀՀ Քննչական կոմիտեն հայտնում է «ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում առերևույթ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ 2025 թվականի հոկտեմբերի 18-ին մի խումբ անձինք նյութապես շահագրգռել են այլ անձանց՝ մասնակցելու Ս.Կ.-ին աջակցող հավաքին: Քրեական վարույթի նախաքննության ընթացքում Գ.Ս.-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելը), Բ.Ս.-ի և Հ.Մ.-ի նկատմամբ՝ 46-236-րդ հոդվածի 2-րդ մասով (հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելուն օժանդակելը): Հ.Մ.-ի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանքը։ Նախաքննությունը շարունակվում է: Քննչական կոմիտեն նախազգուշացնում է, որ Քրեական օրենսգրքի 236-րդ հոդվածի 2-րդ մասով նախատեսված՝ հավաք անցկացնելուն կամ դրան մասնակցելուն խոչընդոտելը կամ հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու համար նախատեսված է քրեական պատասխանատվություն, որը պատժվում է նաև ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով: Հաշվի առնելով, որ վերջին ժամանակներում արձանագրվել են հավաքներին մասնակցելուն նյութապես շահագրգռելու բազմաթիվ դեպքեր, ուստի Քննչական կոմիտեն հորդորում է ցուցաբերել իրավահպատակ վարքագիծ և ձեռնպահ մնալ նույնաբնույթ հանցավոր դրսևորումներից»: Աղբյուրը` ՀՀ Քննչական կոմիտե |
«Քադիրովը ժողովրդավար է, ես ուզում եմ նրա նման ղեկավար». Ստեփան Ասատրյան
18219:36Տիգրան Գաբրիելյանը նշանակվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավար
11719:30«Կաթողիկոսը, երբ քահանա էր օծում, իրավունք ուներ, երբ կարգալույծ է անում, իրավունք չունի՞»․ Էդմոն Մարուքյան
15919:24«ՀՀԿ ԳՄ-ն բոլոր սահմանադրական միջոցներով շարունակելու է պայքարը գործող ռեժիմի դեմ». հայտարարություն
11819:18«Պատմեմ Ստեփանի մասին, ով, դժբախտաբար, իմ պսակադրության քահանան էր». Գոռ Սարգսյան
30019:12«Մարդկանց կարծիքները կարող են տարբեր լինել, ինչպես նրանց քթերը». Ստեփան Ասատրյան
18819:06«Համապետական ընտրություններին ընդառաջ ևս մի համայնքապետի չեզոքացրին»․ Արեգ Սավգուլյան
23518:48«Կգա մի պահ, որ հանրությունը կիմանա՝ ով որտեղ է մազերը կտրում». Ստեփան Ասատրյան (տեսանյութ)
24718:42