Ուրբաթ, 24 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մեղադրական դատավճիռն ու խիստ անհամաչափ պատիժն ունեն քաղաքական դրդապատճառներ»․ Ռուբեն Մելիքյան

«Մեղադրական դատավճիռն ու խիստ անհամաչափ պատիժն ունեն քաղաքական դրդապատճառներ»․ Ռուբեն Մելիքյան
201
Երեկ, 20:36

Փաստաբան Ռուբեն Մելիքյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մասիսի ընդդիմադիր քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ թե՛ կայացված մեղադրական դատավճիռը, թե՛ կիրառված անհամաչափ խիստ պատիժը և թե՛ խափանման միջոցի փոփոխությունը (գրավից կալանք) ակնհայտորեն ունեն քաղաքական դրդապատճառներ։ Մասնավորապես, (1) խափանել Դավիթ Համբարձումյանի քաղաքական գործունեությունը (որպես իմպիչմենտի գործընթացի կարևոր դերակատար), (2) ժողովրդին զրկել իր ընտրած ընդդիմադիր համայնքապետից հերթական համայնքում։
«Ժողովրդավարության քրմերը» իհարկե լուռ կմնան, որովհետև, ինչպես ամեն օր վերահաստատվում է, նրանց հետաքրքրել է ոչ թե Հայաստանի ժողովրդավարացումը, այլ օկուպացիոն ռեժիմի հաստատումն ու հարատևումը»։

Աղբյուրը`   Ռուբեն Մելիքյան