Ուրբաթ, 24 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Տվյալ աղանդն իր գործունեության առաջին իսկ օրվանից ամենամեծը կլինի Հայաստանում». Վահե Բալբաբյան

«Տվյալ աղանդն իր գործունեության առաջին իսկ օրվանից ամենամեծը կլինի Հայաստանում». Վահե Բալբաբյան
240
Երեկ, 20:42

Գործարար Վահե Բալբաբյանի ֆեյսբուքյան գրառումը․ ««Սուրբ նիկոլ իջևանի գժանոցցու վերջին օրերի վկաների եկեղեցին» սիրով հրավիրում է ժեխ ջանին ներկա գտնվելու սույն աղանդի բացման փարթիին Հովհաննավանքում, որն արդեն խլվել է Հայ Առաքելական Եկեղեցուց։
Ուզում ենք ժեխ ջանին տեղեկացնել, որ տվյալ աղանդի աստվածը ՀԱԵ-ից կխլի նաև կառավարության հաշվեկշռում գտնվող բոլոր եկեղեցիներն ու վանքերը և կտրամադրի իր սեփական աղանդին։ Այնպես որ, տվյալ աղանդն իր գործունեության առաջին իսկ օրվանից ամենամեծը կլինի Հայաստանում, իսկ բացման արարողությանը ներկայացած ՀԱԵ կարգալույծ եղած հոգևորականները, ինչպես նաև առաջին 10,000 ժեխ ջանը կօգտվի իրենց նոր աստծու հովանավորչությունից։
Հ.Գ. Էն որ Գարեգին կոչվածը, մեղմ ասած, իսան չի, արյունով ու պղծությամբ է տիրել գահին, չի ապրել հոգևոր կյանքով, ՀԱԵ-ն սարքել է իր գեղի դուքյանն ու քայքայել, դրանում կասկած չունեմ։ Էն որ տերտերների մեջ լիքը կգբ-ի գործակալներ կան՝ թե ներսում, թե դրսում, դրանում էլ կասկած չունեմ։ Բայց էս ստահակի արածը պարզ հարձակում է մեր 1700-ամյա Եկեղեցու վրա, պառակտիչ ու քայքայիչ գործողություններ է, որոնք իրենց բնույթով և ուժգնությամբ հարյուրապատիկ ազդեցիկ են, քան Գարեգինի 26 տարվա արած խուժանությունները։ Սա հստակ ՀԱԵ-ի քայքայման, պառակտման ու քանդման թրքական ծրագիր է, ինչքան էլ, որ ստահակը և նրա մանկլավիկները պնդեն, թե իբր ՀԱԵ-ն են պաշտպանում։ Այլապես նման հարցերն այլ կերպ են լուծվում, կան բազմաթիվ օրինակներ վերջերս տեղի ունեցած բազմաթիվ պղծությունների վերաբերյալ կաթոլիկ եկեղեցում։ Ու հա, մեր սքեմավորները 1000 անգամ ավելի հաց ու պանիր պետք է ուտեն, որ դրանց չափ պղծություն կարողանան անել»։

Աղբյուրը`   Վահե Բալբաբյան