Ուրբաթ, 24 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Հովհաննավանքի այսօրվա Սուրբ Պսակի արարողության շուրջը երկու լավ բան կատարվեց». Արմեն Հարեյան

«Հովհաննավանքի այսօրվա Սուրբ Պսակի արարողության շուրջը երկու լավ բան կատարվեց». Արմեն Հարեյան
317
Երեկ, 20:48

Հայ Առաքելական Եկեղեցու կիսասարկավագ Արմեն Հարեյանի ֆեյսբուքյան գրառումը՝ կից լուսանկարով․ «Հովհաննավանքի այսօրվա Սուրբ Պսակի արարողության շուրջը երկու լավ բան կատարվեց, որոնց խնդրում եմ ուշադրություն դարձնել, որովհետև դրանք շատ դաստիարակչական են բոլորիս համար, և զգուշացնող նշաններ՝ Աստծո Խոսքի հաստատությանը վկայող։
Առաջին։ Այնտեղ այսօր Սուրբ Պսակի արարողություն կար, որից առաջ փեսայի հայրը ցուցաբերեց առողջ Քրիստոնեական գիտակցություն և չցանկացավ որ կարգալույծ մարդը կատարի իր զավակի պսակի արարողությունը։ Սա օրինակ է Քրիստոինյաներիս համար, որ կարգալույծի արարողությունը վավերական չէ։
Երկրորդ։ Տեսա՞ք Տերն ինչպես անմիջապես բարձրացրեց Տեր Սարգիս քահանային իր խոնարհ պահվածքի համար՝ նրա՛ն Սուրբ Պսակի արարողությունը վստահելով։ Պսակի արարողությունից առաջ, երբ կարգալույծը վստահորեն պատրաստվում էր իր անվավեր արարողությունն անել, Տեր Սարգիսը խոնարհաբար կանգնած էր եկեղեցու մի անկյունում։ Չէր վիճում, իրավունք չէր պահանջում։ Ու մեկ էլ հանկարծ իրավիճակ փոխվեց, և փեսայի հայրը դիրք բռնեց, որ իր որդու Սուրբ Պսակի արարողությունը չպիտի անի Հայ Եկեղեցուց կարգալույծ արվածը, այլ Տեր Սարգիս քահանան։ Այստեղ շատ տեղին է հիշել Տեր Հիսուսի հետևյալ խոսքը, թէ «Ով բարձրացնում է իր անձը, կխոնարհվի, և ով խոնարհեցնում է իր անձը, կբարձրացվի» (Մաթ․ 23․12)։
Ես չգիտեմ Աստված ինչու է արտոնել այս հալածանքը եկեղեցու դեմ։ Բայց սա հուսադրող է, որովեհետև ամեն անգամ Քրիստոսի եկեղեցին հալածանքից հետո եղել է ավելի ուղղափառ ու ավելի պայծառ։
Միացեք «Աստվածաշունչն Ամեն Օր» թելեգրամ_ալիքին՝ հազարավոր հայ մարդկանց հետ ամեն օր Աստվածաշունչը կարդալու և Աստծո Խոսքը սովորելու համար»։

Աղբյուրը`   Արմեն Հարեյան