Ուրբաթ, 24 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Կարգալույծ քահանայի «պատարագին» մասնակցելը անդառնալի ՄԵՂՔ Է». Նարինե Մանուկյան

«Կարգալույծ քահանայի «պատարագին» մասնակցելը անդառնալի ՄԵՂՔ Է». Նարինե Մանուկյան
172
Այսօր, 00:30

Հանրապետական վերականգնողական կենտրոնի տնօրեն Նարինե Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Աղոթում եմ, որ տգետ չմնաք, սիրելի քրիստոնյաներ.
Կարգալույծ քահանայի «պատարագին» մասնակցելը ՄԵՂՔ Է, անդառնալի մեղք.
Դա պատարագ չի, դա թատրոն է.
Ինչո՞ւ եք մեր ինքնության ազգային վերջին սյունը կրկեսի վերածում, ո՞նց կարելի է ախր այդքան տգետ լինել, լավ, չե՞ք ամաչում, չե՞ք վախենում...
Թոշակի գնացած զագսի վարիչի մոտ կգնա՞ք ամուսնանալու, կամ թոշակառու նոտարի մոտ փաստաթուղթ վավերացնելու, բա նույնն ա, էդ մարդն այլևս ԵԿԵՂԵՑՈՒ ՄԵՋ ՉԷ՛, կապ չունի, ո՞նց կարող եք գնալ ու մասնակիցը դառնալ նրա մեծ մեղսագործությանը...
Նոր աղա՞նդ եք ձևավորում, քի՞չ են եղածները, որ ԿԵՐԵԼ ԵՆ մեր երկիրը ներսից, քայքայել ու պառակտել են մեզ...
Մի արեք, մի քիչ կարդացեք, լսեք կիրթ մարդկանց, ամոթ է այս լուսավոր դարում այդքան անհավատ ու տգետ լինել...
Ձեր երեխեքը ձեզ լսում են, տեսնում են, գոնե նրանցից ամաչեք.
«Պառակտման մեղքը չի՛ մաքրվում նույնիսկ նահատակության արյամբ»
Սուրբ Հովհան Ոսկեբերան
Տե՛ր, անսասան պահիր դու միշտ
Քո իսկ հիմնած Մայր Աթոռ»:

Աղբյուրը`   Նարինե Մանուկյան