Ուրբաթ, 24 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Օհանավանից եկած կեղծ հարսանքավոր-խուժանով շրջապատված մանր փողոցային». Վահե Սարգսյան

«Օհանավանից եկած կեղծ հարսանքավոր-խուժանով շրջապատված մանր փողոցային». Վահե Սարգսյան
215
Այսօր, 00:36

Պատմաբան, խմբագիր Վահե Սարգսյանը ֆեյսբուքյան էջում գրում է․ «Քանի որ Հովհաննավանքում էսօր տեղի ունեցածի կիզակետում «Երկիր»-ի նկարահանող խումբն էր ու հատկապես մեր լրագրող Հերմինե Զեյնալյանը, մի քանի խոսքով անդրադառնամ, հատկապես, որ նիկոլականների վարչապետը ողջ ագիտպրոպը լարել է մեր դեմ։
Հարսանիքի մասնակիցները կապ չունեն սադրիչների ու սադրանքների հետ։ Փեսայի հայրը որոշեց, որ կարգալույծ Ստեփան Ասատրյանը որևէ կերպ չի կարող արարողություն իրականացնել, և հարսանիքը օրհնեց Տեր Սարգիսը։ Արմավիրից եկած հարսանքավորները շնորհքով մարդիկ էին և եկեղեցում տեղի ունեցած արարողությունից հետո հեռացան։
Սադրիչներն ու կանանց, մեր լրագրողներներին, հատկապես Հերմինեին հայհոյանքներ հնչեցրած, Նիկոլի գործիք աշխատող խուլիգանները, որոնցից ոմանք կեղծ հարսանքավոր էին ներկայանում (հարսանքավորների հեռանալուց հետո նրանք երկար շարունակում էին սադրել), իրականում հատուկ բերված Օհանավանից ու այլ տեղերից՝ տեղում աղմուկ հանելու և տպավորություն ստեղծելու, թե, իբր, ժողովուրդը կարգալույծ քահանայի կողմնակից է, և մարդիկ, իբր, ուզում են, որ նա արարողություն անի։
Տարոն Չախոյանի, Ստյոպիկ Սաֆարյանի և մյուս նիկոլականների ագիտպրոպը ամեն գնով ուզում էր մի լուսանկար ստանալ, որտեղ Ստեփան Ասատրյանը, իբր, Հովհաննավանքում արարողություն է անում, ինչը տապալվեց նաև մեր լրագրողների անսպասելի ներկայության ու սկզբունքային պահվածքի շորհիվ։
Հետայսու, այլևս ոչ մի իրեն հարգող հայ քրիստոնյա թույլ չի տա, որպեսզի իրեն կամ իր հարազատին կնքի, պսակի կամ այլ կերպով իրեն ծառայի պարոն Ասատրյանը, ով եթե մինչ այս մարդկանց ընկալմամբ մի շարքային Հուդա էր, ապա այսօրվանից նաև ընկալվեց իբրև եկեղեցու կարգն ու ավանդույթներն անարգող, խուժանով շրջապատված մանր փողոցային»։

Աղբյուրը`   Վահե Սարգսյան