14 մլն դրամ, 32 հազար դոլար, 7 հազար եվրո․ ինչ է հայտարարագրել ԱԺ աշխատակազմի ղեկավարը․ «Ժողովուրդ»
![]() 123 Այսօր, 09:24 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, «ձուկ» մականունով հայտնի Դավիթ Առաքելյանը պաշտոնի նշանակվել է 2023 թվականի փետրվարի 3-ին՝ Ալեն Սիմոնյանի որոշմամբ։ Տեղեկացնենք, որ Առաքելյանի հաշվետու տարվա եկամուտները կազմել են 22 մլն 76 հազար դրամ, որից 15 մլն 376 հազար դրամը աշխատանքի վարձատրություն է ՀՀ Ազգային ժողովի աշխատակազմից, 6,6 մլն դրամը մեքենայի վաճառքից ստացված եկամուտն է, իսկ ընդամենը 100 հազար դրամը «այլ եկամուտ» է ՀՀ պետական եկամուտների կոմիտեից։ 2024 թվականին Առաքելյանը միանվագ ծախսել է 15,5 հազար դոլար: Ինչ է առել՝ դարձյալ թաքցնում է: Դավիթ Առաքելյանը, լինելով Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ է։ Հիշեցնենք, որ շուրջ 9 ամիս է, ինչ ՀՀ Քննչական կոմիտեն 5 լրագրողի ճանաչել է տուժող՝ ԱԺ օթյակում նրանց մասնագիտական գործունեությունը խոչընդոտելու գործով, սակայն մինչ օրս քայլ չի արվել հանցանքի հրահանգը տվողներին պատասխանատվության կանչելու համար։ Հիշեցնենք, որ 2024 թվականի հունիսի 12-ին, երբ Բաղրամյան-Դեմիրճյան փողոցների խաչմերուկում անթույլատրելի տեսակի նռնակներ էին պայթեցնում ոստիկանները, ԱԺ-ում Կառավարության հարցուպատասխանի ժամանակ լրագրողներին բռնությամբ դուրս հանեցին լրագրողական օթյակից, որպեսզի նրանք ԱԺ նիստը չլուսաբանեն: Այս առիթով ՀՀ Քննչական կոմիտեում, ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ, եւ սկսել են ոստիկանության Արաբկիրի բաժին հրավիրել օթյակում գտնված լրագրողներին՝ նրանց տուժող ճանաչելով: Փետրվարի 24-ին կոմիտե են հրավիրվել «24 նյուզ»-ի լրագրող Հերմինե Միքայելյանը, «Ժողովուրդ» օրաթերթի խմբագիր Քնար Մանուկյանը, «5-րդ ալիք»-ի լրագրող Կարինե Մանգասարյանը, News.am-ի լրագրող Ռուզան Խաչատրյանը. նրանք բոլորը ճանաչվել են տուժող եւ հարցաքննվել են: ՊՊԾ աշխատակիցներին այդ հրահանգը ենթադրապես տվել է անձամբ ԱԺ աշխատակազմի ղեկավար Դավիթ Առաքելյանը, որը օթյակի միջանցքում հետեւել է, թե ինչպես են լրագրողներին բռնությամբ դուրս հանում օթյակից»։ Մանրամասները՝ թերթի համարում: |

«Արդա՞ր է՝ տասնյակ ոստիկաններ հավաքվեն Հովհաննավանքում՝ մեկ անձի քմահաճույքը բավարարելու համար». Տիգրան Դավուդյան
7010:30
«Կանգնելու եմ Եկեղեցու կողքին՝ պաշտպանելու Սահմանադրությունը»․ Հովիկ Աղազարյան (տեսանյութ)
10510:12
ՀՀ-ում ցմահ դատապարտված սիրիացի վարձկանների արտահանձնման վերաբերյալ դիմումներ չեն ստացվել
15109:54
«Մի՛ գայթակղվեք՝ լսելով զրպարտություններ հոգևորականների կամ եկեղեցու դեմ». Ռուբեն վարդապետ Զարգարյան
12809:42
14 մլն դրամ, 32 հազար դոլար, 7 հազար եվրո․ ինչ է հայտարարագրել ԱԺ աշխատակազմի ղեկավարը․ «Ժողովուրդ»
11609:24
Վարույթ է հարուցվել Անահիտ Մանասյանի դեմ․ «Ժողովուրդ»
12709:18
Իրավապահները «սանրել» են Աջափնյակ համայնքը՝ ցուցարարներ բռնելու ակնկալիքով․ «Հրապարակ»
10709:06
Արփինե Սարգսյանից դժգոհ մնալու ևս մեկ առիթ. «Հրապարակ»
12609:00
