Ուրբաթ, 24 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հավաքներով իշխանության եկածները սահմանափակում են հավաքների ազատությունը»․ Վահե Գրիգորյան

«Հավաքներով իշխանության եկածները սահմանափակում են հավաքների ազատությունը»․ Վահե Գրիգորյան
131
Այսօր, 12:24

«Հավաքների միջոցով իշխանության եկած ռեժիմը ամենաշատն է սահմանափակել հավաքների սահամանդրական ազատությունը»,- այսօր ասուլիսի ժամանակ ասել է փաստաբան Վահե Գրիգորյանը։ «Հավաքների սահմանադրական ազատությունը, ըստ էության հանդիսանում է գործիք-իրավունք, որովհետև հավաքի մասնակիցը դրանով արտահայտում է իր կարծիքը, պարտադիր չէ դա լինի քաղաքական, կարող է լինել սոցիալական կամ այլ բնույթի։ Բայց արդեն 2020թ․ դրվեցին սահմանափակումներ և այն անձանց համար, ովքեր մասնակցում էին հավաքների, անգամ սոցիալական ցանցում քննադատում էին գործող իշխանությանը՝ հարուցվում էին քրեական գործեր և մարդիկ զրկվում էին ազատությունից կամ, առնվազն, ենթարկվում էին քրեական հետապնդման»,- նշել է բանախոսը։

Վահե Գրիգորյանի ասուլիսը
«Վենետիկի հանձնաժողովը արձանագրել է մի շարք քրեական գործերի ապօրինի լինելը»․ ասուլիս