«Սա ցույց է տալիս, որ վախենում են իմփիչմենթի գործընթացից»․ Հայկ Մամիջանյան
![]() 198 Այսօր, 15:18 «Բնականաբար, այն ինչ տեղի է ունենում Դավիթ Համբարձումյանի հետ՝ քաղաքական հետապնդում է, սա ցույց է տալիս այսօրվա կառավարիչների վախը իմփիչմենթի գործընթացից»,- այսօր լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ խոսելով Մասիս համայնքի ղեկավար Դավիթ Համբարձումյանի նկատմամաբ իրականացված դատավճռից։ «Պարզ տրամաբանություն է, որ սա իմփիչմենթի հետ է կապված, այս դեպքը 2018թ․ դեպք է, նոր հիշեցի՞ն։ Եկեք մի քանի բան իրար հետ համադրենք․ մի քանի ամիս տարբերությամբ վճիռ է տրվում, որ հանկարծ համաներման տակ չընկնի, իրականացնողներ չկան՝ կազմակերպիչ կա, ինքը «Պատիվ ունեմ» խմբակցության իմփիչմենթի առաջադրած թեկնածուն է և արդեն իսկ ունի խորհրդարանական ընդդիմության ամբողջական աջակցությունը, ու դրանից հետո կայացվում է դատավճիռը»,- պարզաբանեց ընդդիմադիր պատգամավորը։ Լրագրողի հղմանը, որ Ալեն Սիմոնյանը հակառակն է պնդում, որ սա քաղաքական հետապնդում չէ, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Սիմոնյանը ասում է Արցախը չենք հանձնել, հետո՞, ինչքան դա ճշմարտության հետ կապ ունի, այնքան էլ սա»։ |

«Ակնկալում էի միջազգային իրավապաշտպան կառույցների արձագանքը»․ Սիմոն Բաբայան (տեսանյութ)
9916:54
«Նիկոլ Փաշինյանի օրոք ՏԻՄ-ը վերածվեց ճնշման հարթակի»․ Արմեն Հովասափյան
10016:42
Կարեն Սարուխանյանը՝ զոքանչի ձերբակալության մասին
11216:36
«Գեղամ Նազարյանը հանդես է գալիս իշխանական երեսը պարզաջրողի դիրքերից»․ Վահագն Սարոյան
14816:30
«Էն ժամանակ իշխանությունը ժողովրդից, լրագրողներից վախենում էր»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
13416:18
«Կարեն Սարուխանյանի զոքանչը ձերբակալվել է»․ Սյուզի Բադոյան
17616:06
«Ի՞նչը ստիպեց պարզեցնել հայտարարագրման գործընթացը»․ Գեղամ Մանուկյան
14015:54
«Դիլիջանի «արու» համայնքապետը շարունակում է հողերը էժան գներով օտարել»․ Ոսկան Սարգսյան
19215:30
