Ուրբաթ, 24 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +15 °C

«Էն ժամանակ իշխանությունը ժողովրդից, լրագրողներից վախենում էր»․ Արա Զոհրաբյան

«Էն ժամանակ իշխանությունը ժողովրդից, լրագրողներից վախենում էր»․ Արա Զոհրաբյան
165
Այսօր, 16:18

«Սա շատ ցավալի երևույթ է, բայց մենք այսօր մարդու իրավունքների պաշտպանության լուրջ հետընթաց ունենք»,-այսօր ասուլիսի ժամանակ ասաց փաստաբան Արա Զոհրաբյան։

«2001 թվականից փաստաբան եմ և ներկայացրել եմ շատ մարդկանց իրավունքներ՝ նաև ընդդեմ իշխանություններին։ Այո, նախորդ 2 նախագահների ժամանակ էլ ես ներկայացրել եմ մարդկանց շահեր, որոնք խնդիրներ են ունեցել իշխանության հետ և, բնականաբար, իրենց նկատմամբ ապօրինություններ են թույլ տվել, ես չեմ ասում, որ էն ժամանակ լավ է եղել՝ հիմա լավ չի, բայց էն ժամանակ իշխանությունը ժողովրդից վախենում էր, լրագրողներից վախենում էին, որ կարողա էդ վատ արարքը ներկայացվի։ Էս իշխանություններ, ցավոք էդ վախը չունեն, ոչ միայն չեն վախենում՝ չեն էլ ամաչում»,- նշեց փաստաբան։

Արա Զոհրաբյան․ մամուլի ասուլիս