«Ակնկալում էի միջազգային իրավապաշտպան կառույցների արձագանքը»․ Սիմոն Բաբայան
![]() 159 Այսօր, 16:54 «Երբ որ 2018 թվականին տեղի էին ունենում, այսպես ասած, քաղաքական շարժումներ, մեր բազում գործընկերներ ակտիվ իրավական օգնություն էին ցուցաբերում ցուցարարներին, ակտիվիստներին, բայց մենք նույնիսկ այդ ժամանակ երբևիցե չենք ունեցել այնպիսի իրավիճակ, երբ փաստաբանի իրավունքները ոտնահարվեն։ Փաստաբանները անարգելք կարողանում էին մուտք գործել ոստիկանական բաժանմունքներ և անհրաժետ առաջնային իրավաբանական օգնությունը ցուցաբերել»,- այսօր կազմակերպված ասուլիսի ժամանակ ասաց Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը։ «Ցավոք սրտի վերջին շրջանում տեղի է ունենում ոտնձգություն փաստաբանների նկատմամբ, որն ուղղակի հետք է թողնում իրավական պաշտպանության որակի վրա։ Ինձ նաև զարմացնում է մեր միջազգային իրավապաշտպան կառույցների արձագանքի պասիվությունը, ես ակնկալում էի համաժամանակյա եղանակով նրանց հավուր-պատշաճի արձագանքը, չէ որ ոտնահարում են հենց իրավապաշտպան առաքելությունը, փաստաբանի աշխատանքը»,- նշեց Սիմոն Բաբայանը։ |

«Տեր Սարգիս քահանա Սարգսյանին կիրակի կանչել են ՔԿ»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
5519:30
Կարգալույծ հռչակված քահանան մկրտության կարգ է կատարել (տեսանյութ)
14918:48
«Ըստ եկեղեցական կարգի՝ պատարագը պիտի մատուցեմ ես»․ Տեր Սարգիս (տեսանյութ)
18018:30
«Կատարում ես պսակ, մկրտություն՝ մարդկանց տանելով մեղքի»․ Նիկողոս Հովհաննիսյան
17818:24
«Օրինավոր քահանայի մատուցած ծեսի խոչընդոտումը համարվում է քրեական հանցագործություն»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
15318:12
«Մարդիկ, փաստորեն, չեն հասկանում կարգալույծը ով է, ինչ է ու գնում են մոտը կնքվելու»․ Մանուշ Եսայան
22317:48
««Պետություն չենք ունեցել» կոչերով ավիրեցիք եղածը»․ Վահրամ Մարտիրոսյան
21117:24
«Ակնկալում էի միջազգային իրավապաշտպան կառույցների արձագանքը»․ Սիմոն Բաբայան (տեսանյութ)
15716:54
