«Օրինավոր քահանայի մատուցած ծեսի խոչընդոտումը համարվում է քրեական հանցագործություն»․ Արա Զոհրաբյան
![]() 184 Այսօր, 18:12 «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու անունից ներկայացվել է դիմում ոստիկանությանը՝ ներխուժումը կանխելու վերաբերյալ»,- այս մասին լրագրողների հետ զրույցում նշեց փաստաբան Արա Զոհրաբյանը՝ հավելելով, որ Հովհաննավանքի հարակից տարածքը պատկանում է Հայ Առաքելական Սուրբ եկեղեցուն, և կառավարության որոշմամբ հաստատված կարգ կա, որի համաձայն՝ ոստիկանությունը պարտավոր է սեփականատիրոջ պահանջով կանխել ներխուժումը, այսինքն՝ այդ տարածքից հեռացնել անցանկալի անձին։ «Այս տարածքը նախատեսված է նաև մեր հայրենակիցների համար ազատ մուտք ու ելքով, բայց ներխուժում է համարվում եկեղեցու խորանում, ատյանում, ավանդատներում որևէ այլ անձի կողմից գտնվելը, ով Հայ առաքելական Սուրբ եկեղեցու կողմից ձեռնադրված հոգևորական չէ։ Այսինքն՝ Ստեփան Ասատրյանին չի արգելվում այս տարածքում զբոսնելը, եկեղեցի մտնելը, սակայն միայն եկեղեցականների համար նախատեսված վայրերում արգելվում է մուտք գործելը։ Անդրադառնալով հարցին՝ հիմա ի՞նչ են պատրաստվում անել, Զոհրաբյանը պատասխանեց. «Մենք տեսնում ենք, որ այստեղ կան քաղաքացիական հագուստով ոստիկաններ, որոնք իբրև գյուղի բնակիչ են հանդես գալիս, նաև նպատակ ունենալով որևէ բախումների, պրովոկացիաների չենթարկվել, որովհետև Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու խնդիրը ուղղակի խաղաղ պայմաններում իր գործունեություն իրականացնել է, մենք փորձելու ենք հնարավորինս իրավական ճանապարհներով հասնել խնդրի լուծման կարգավորման։ Ավելին ասեմ՝ կիրակի օրը նախատեսված է պատարագ, որը պետք է իրականացնի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու օրինավոր քահանան և ոչ թե Ստեփան Ասատրյանը։ Եվ այդ պայմաններում այդ ծեսի խոչընդոտումը համարվում է քրեական հանցագործություն և որևիցե մեկը, ով կխոչընդոտի այդ ծեսին, բնականաբար նույնպես կունենա խնդիր օրենքի հետ»։ |

«Չեք հասկանո՞ւմ, որ հոգևոր կյանքում կրակի հետ եք խաղում»․ Նարեկ Գալստյան
13720:18
«Սուրբ Եկեղեցու թիրախավորումը հանգեցրել է չափազանց ուշագրավ երևույթի»․ Վարդան Ոսկանյան
13420:00
«Ով պայքարում է Հայրապետի դեմ՝ պատերազմում է ամբողջ Եկեղեցու դեմ»․ Տեր Արամ Բաղումյան
24619:48
«Տեր Սարգիս քահանա Սարգսյանին կիրակի կանչել են ՔԿ»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
17619:30
Կարգալույծ հռչակված քահանան մկրտության կարգ է կատարել (տեսանյութ)
18618:48
«Ըստ եկեղեցական կարգի՝ պատարագը պիտի մատուցեմ ես»․ Տեր Սարգիս (տեսանյութ)
21718:30
«Կատարում ես պսակ, մկրտություն՝ մարդկանց տանելով մեղքի»․ Նիկողոս Հովհաննիսյան
21718:24
«Օրինավոր քահանայի մատուցած ծեսի խոչընդոտումը համարվում է քրեական հանցագործություն»․ Արա Զոհրաբյան (տեսանյութ)
18218:12
