Ուրբաթ, 24 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Մարդիկ, փաստորեն, չեն հասկանում կարգալույծը ով է, ինչ է ու գնում են մոտը կնքվելու»․ Մանուշ Եսայան

«Մարդիկ, փաստորեն, չեն հասկանում կարգալույծը ով է, ինչ է ու գնում են մոտը կնքվելու»․ Մանուշ Եսայան
240
Այսօր, 17:48

Փաստաբան Մանուշ Եսայանի ֆեյսբուքյան գրառումը․ «Իրական ողբերգությունը ըստ իս կարգալույծ անձի եկեղեցում գտնվելը չէ (դա էդ որակին բնորոշ վարք է, զարմանալի կլիներ եթե ենթարկվեր), այլ այն, որ մարդիկ փաստորեն չեն հասկանում կարգալույծը դա ով է, ինչ է ու փաստորեն գնում եմն մոտը կնքվելու, հարսանիքի և այլն։ Խոսքս դիտավորյալ ցուցադրական գնացողների մասին չէ, այլ էն սովորական մարդիկ։ Ու մենք ասում ենք մենք մե՜նք ու մեեե՜նք… վերին արտի ցորեն ազգ ենք…
Չգիտեմ… ինչքան խորանում ես, էնքան սարսափում ես։

«Ողբում եմ քեզ, հայոց աշխարհ, ողբում եմ քեզ, բոլոր հյուսիսային ազգերի մեջ վեհագույնդ, որովհետև վերացան թագավորդ ու քահանադ, խորհրդականդ ու ուսուցանողդ, վրդովվեց խաղաղությունը,արմատացավ անկարգությունը, խախտվեց ուղղափառությունը, հիմնավորվեց տգիտությամբ չարափառությունը»»։

Աղբյուրը`   Մանուշ Եսայան