Ուրբաթ, 24 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Չեք հասկանո՞ւմ, որ հոգևոր կյանքում կրակի հետ եք խաղում»․ Նարեկ Գալստյան

«Չեք հասկանո՞ւմ, որ հոգևոր կյանքում կրակի հետ եք խաղում»․ Նարեկ Գալստյան
196
Այսօր, 20:18

Լրագրող, քաղաքագետ Նարեկ Գալստյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Սիրելի վատ մարդիկ (редиски), եթե ձեր համար փաստարկ է, որ Վեհափառն իբր զավակներ ունի ու խախտել է կուսակրոնության ուխտը, ուստի և իրավունք չունի մնալ իբրև Վեհափառ, ուրեմն և դուք ավտոմատ պետք է ընդունեք, որ ձեր երեխաների մկրտությունը, զավակների ամուսնությունը, ստացած հաղորդությունները, մասնակցած պատարագներն առ ոչինչ են այն պարզ պատճառով, որ օծվել եք Վեհի օրհնած սրբագույն մյուռոնով, ձեզ ու ձեր զավակներին ամուսնացրել է Վեհի ձեռնադրած քահանան, հաղորդություն եք ստացել Վեհի ձեռնադրած քահանայի ձեռամբ։

Դե վազեք նորից ձեր թոռներին ու զավակներին մկրտեք հերձված Ստեփանի մոտ, գնացեք, նորից ամուսնացեք հերձված Ստեփանի կատարմամբ։ Լավ, դուք իսկապե՞ս չեք հասկանում, որ հոգևոր կյանքում կրակի հետ եք խաղում... Դուք իսկապե՞ս այդքան կույր եք ու չեք մտածում»։

Աղբյուրը`   Նարեկ Գալստյան