Ուրբաթ, 24 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Սուրբ Եկեղեցու թիրախավորումը հանգեցրել է չափազանց ուշագրավ երևույթի»․ Վարդան Ոսկանյան

«Սուրբ Եկեղեցու թիրախավորումը հանգեցրել է չափազանց ուշագրավ երևույթի»․ Վարդան Ոսկանյան
148
Այսօր, 20:00

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը․ «Հայաստանյաց Առաքելական Սուրբ Եկեղեցու թիրախավորումը, գոնե ինձ համար ինչ-որ առումով զարմանալիորեն, հանգեցրել է չափազանց ուշագրավ մի երևույթի։
Մեր եկեղեցու՝ որպես հնավանդ կառուցակարգի, պաշտպանության դիրքերից են հանդես գալիս ոչ միայն քրիստոնյաները, այլ նաև այլ կրոնի հետևորդ կամ աթեիստ հայաստանցիներից շատերը։
Սա ևս մի ցուցիչ է այն բանի, որ առաքելական մեր սուրբ եկեղեցին ոչ միայն զուտ կրոնական կառույց է, այլ նաև համազգային արժեք, որը կարևորագույն նշանակություն ունի մեր ազգային ինքնության և մշակույթի համար»։

Աղբյուրը`   Վարդան Ոսկանյան