«Փաստորեն, պարոն վարչապետը վաղուց էր այս կինոն նայել»․ Հայկ Մարտիրոսյան
309
Այսօր, 09:12
Քաղաքագետ Հայկ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հաստատ չեք մոռացել պարոն վարչապետի լեգենդար խոսքերը՝ քեռակնոջը դոմփելու մասին: Այսօր իրեն տեղական տիպի Վիկիլիքս հռչակող նորահայտ տելեգրամյան ալիքը, որ դժվար չէ գուշակել, թե ում է պատկանում՝ հրապարակեց ենթադրաբար Արշակ արքեպիսկոպոսի՝ ենթադրաբար իր քեռակնոջ հետ լողանալու և այլ հարանման կադրեր: Պոռնո չկա: Թեթև հայկական, գեղջկական կղերական ծագման էրոտիկա է: Չեմ պատմի: Նայել էլ խորհուրդ չեմ տա: Ոչ թե որովհետև անհետաքրքիր է, թեև իրոք անհետաքրքիր է, կամ ոչ թե որովհետև անբարո է արքեպիսկոպոսի պարագայի համար (այդ առումով հաստատանբարո է), այլ որովհետև անբարո է նման կադրերի հրապարակման փաստն իսկ: Սեքսուալ բնույթի կենցաղավարական դրվագներից անցնենք մի պահ այն կողմ: Տեսախցիկները ակնհայտորեն տեղադրված են բնակարանում: Տեղադրված են ամենայն հավանականությամբ՝ առաստաղներին: Ու տեղադրված են անգամ զուգարանում, որ կրկնակի ստորություն է: Արշակ սրբազանին մինչ օրս որևէ քրեական հանցագործություն չի մեղսագրվում: Բարոյական՝ որքան ուզեք, բայց ոչ քրեական: Ու եթե չի մեղսագրվում՝ դատարանը չէր կարող սանկցիա տալ՝ տեսանկարահանող գաղտնի սարքեր տեղադրել այսպես կոչված իրավապահներին: Այդ դեպքում ո՞վ է տեղադրել: Մաֆիա՞ն: Գողականները՞: Հակառակորդ պետությունները՞: Հայաստանի հատուկ ծառակությունները՞: (ենթասրաբար առանց սանկցիա, հետևաբար՝հավանաբար խիստ ապօրինի): Քեռակնոջ հարևան Դինուլը, թե՞ Արշակ սրբազանի քեռին: Թե՞ գուցե Արշակ սրբազանն ինքը: Անհայտ է: Կռահել կարելի՞ է: Թերևս կարելի է: Բայց շատ հետաքրքիր է, որ փաստորոն Արշակ սրբազանի այս դրվագի մասին դեռևս վաղ ամռանը հայտարարեց Նիկոլ Փաշինյանը ու դրանով տվեց ադրբեջանական եկեղեցաքանդական օպերացիայի մեկնարկը: Մարդիկ չգիտեին ինչի մասին է խոսքը, մարդիկ չհասկացան՝ ում մասին է խոսքը, մարդիկ չիմացան՝ ինչ նկատի ունի Պարոն վարչապետը: Բայց պարզվում է, որ պարոն վարչապետը հավանաբար բան գիտեր: Ամենայն հավանականությամբ նա անգամ վիդեո էր նայել: Հավանաբար՝ առաստաղին տեղադրված տեսախցիկներից գաղտնի նկարահանված սեքս-վիդեո: Փաստորեն պարոն վարչապետը վաղուց էր այս կինոն նայել: Թե՞ չէր նայել: Այլ մարգարեանում էր ուղղակի: Մտածեք ինքներդ: Իսկ ինչպե՞ս: Ինչպե՞ս: Հիմա, երբ կաթողիկոսի, նրա անմաքուր թիմի վարկաբեկման վերջին արարի փուլն է սկսվել, որից տրվում է եկեղեցու քանդման բուն մեկնարկը, այդ տեսանյութերը հանկարծ Պարոն վարչապետից հետո արդեն հասանելի են դառնում նաև լայն հանրությանը: Հետաքրքիր է չէ՞: Հպարտ չե՞ք արդյոք, որ ձեր վարչապետը հավանաբար նման վիդեոներ է նայում: Նայելուց առաջ գուցե այդ վիդեոների հետ կապված այլ մտքեր էլ է արտահայտում, նայելուց հետո էլ՝ հրապարակային է արտահայտում: Հպարտ չե՞ք արդյոք, որ հետո դրանք դուք էլ եք նայում, որ ձեզ էլ անմասն չեն թողնում ոչ միայն արքեպիսկոպոսի, այլև մարդու՝ տղամարդու ու ինչ-որ կնոջ գաղտնի կապի տրիվիալ՝ կենցաղային մանրամասներին: Հպարտ չե՞ք արդյոք որ ձեզ մտցնում են երկու հասուն մարդկանց ներքնաշորերի արանքը, եթե անգամ դրանցից մեկը ուխտ է արել չլինել կնոջ հետ ու սխալ է անում, որ խաբել է ու դավաճանել իր ուխտին: Բայց որը մարդ է՝ մեղավոր, ինչպես ձեզանից յուրաքանչյուրը: Հպարտ չե՞ք արդյոք, որ դուք ապրում եք մի հասարակության մեջ, որտեղ վաղը ձեր անձնական կյանքի դրվագների վիդեոն են ցուցադրելու, որովհետև շատերինն ունեն հավանաբար: Հպարտ չե՞ք արդյոք, որ ձեր հազարամյա եկեղեցին քանդելու գործում իրենց սրբազան ավանդն են ներդնում թե՛ օծյալ սեքսուալ կյանքով ապրող արքեպիսկոպոսը, որ բացահայտվելուց հետո իսկ շարունակեց մնալ իր պաշտոնին՝ վտանգելով ողջ եկեղեցին, և թե՛ եկեղեցու թշնամի նրա տեսանյութը հրապաևակողները: Անգամ ճղճիմ չէ այս ամենը: Նողկալի է: Էժանագույն է, ցածրագույն է, ենթամարդկային է այս ամենը: Ու այս տեսանյութերն իրականում կարեկցանք են հարուցում Արշակ եպիսկոպոսի հանդեպ: Աստծո առաջ մեղավոր Աստծո սպասավորի, որ անուղեղություն ունեցավ շարունակելու պաշտոնավարել հայտնի ակնարկ-քֆուր-հայտարարությունից հետո, և որի մարդկային թուլությունը նրանից հազար անգամ ավելի Աստծո առջև մեղավորները ստոր գործիքի վերածեցին իր դեմ: Մյուս կողմից՝ ավելի ու ավելի եմ համոզվում, որ լավ է, որ Հայաստանն այս վիճակում է: Այս տեսանյութերում ոչ թե Արշակ սրբազանն է իր քեռակնոջը, կամ էլ որևէ կնոջ դոմփում, այլ դոմփվում են բոլորը: Ու հաստատ ոչ հաստատ անուղեղ Արշակ սրբազանի կողմից: Վստահ եմ, որ այս տեսանյութը հրապարակվել է ոչ միայն Գարեգինի շրջապատն ու նրան վարկաբեկելու, այլև ու առավելապես՝ անձամբ Գարեգինին սարսափեցնելու համար: Որովհետև ակնհայտ է, որ նրա մասնակցությամբ նույնպես սեքս երիզներ կան: Եվ սա հաստատ մեսիջ է նրան, որ հանկարծ չմտածի անգամ դիմադրելու մասին, թեև էլի ամենևին չի էլ դիմադրում: Եվ այո՛: Ողջ հայության մեջ միայն ես էի որ բազմաթիվ անգամներ ասացի, որ եթե ռեժիմը խոսում է դոմփելուց ևսեռական կյանքերից, ուրեմն ռեսանյութեր ունի և դրանք հրապարակվելու են: Ճի՞շտ էի արդյոք կանխագուշակում թե ոչ՝ չգիտեմ: Դատեք ինքներդ: ԱՄՆ-ում հռչակավոր Ուոթերգեյթյան սկանդալը վերջակետ դրեց նախագ Նօքսոնի պաշտոնավարմանը: Նիքսոնը մարդկանց էր ուղարկել՝ գիշերը ապօրինի քչփորելու դեմոկրատների գրասենյակն ու լսող սարքեր տեղադրելու: Նիքսոնը ստիպված հրաժարական տվեց ու առհավետ հեռացավ հրապարակից: Հայաստանում փաստորեն, ամենայն հավանականությամբ, վարչապետը արքեպիսկոպոսների անձնական կյանքերն է դիտում: Ու արդյո՞ք միայն դիտում է: «Դիտելուց» հետո էլ մեծացնում է իր աջակիցների բանակները: Ու հասարակությունն ուրախ է: Հասարակությունը երջանիկ է: Ու ծափահարում է ... Հետևաբար հասրակությունն արժանի է իր վարչապետին: Եվ՝ իր վիճակին: Իսկ ամենից առավել՝ իր ապագային»։