Շաբաթ, 25 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Այսքանից հետո Տեր Արամն ինչպե՞ս ընդունի իրեն կարգալույծ անելու որոշումը»․ Արմեն Գալջյան

«Այսքանից հետո Տեր Արամն ինչպե՞ս ընդունի իրեն կարգալույծ անելու որոշումը»․ Արմեն Գալջյան
184
Այսօր, 09:36

Երևանի ավագանու ՔՊ խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանի գրառումը․ «Մայր Աթոռի կարգապահական հանձնախմբի անդամ է նաև Տ. Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը: Հիմա Տեր Արամը այսքանից հետո ինչպե՞ս ընդունի իրեն կարգալույծ անելու նրանց որոշումը:
Երբ Պետրոսին կանգնեցրին հրեական Սինեդրիոնի գլխավոր քահանաների առաջ, ովքեր արգելել էին քարոզել Հիսուսի անունով նա պատասխանեց այսպես՝
Գործք Առաքելոց 5:29
«Աստծուն պետք է ավելի հնազանդվել, քան մարդկանց»»։

Նշենք, որ համացանցում տարածվել է ենթադրաբար Արշակ Սրբազանի մասնակցությամբ տեսանյութ։

Աղբյուրը`   Արմեն Գալջյան