Շաբաթ, 25 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Կամերաներ դնելը, էդ կոմպրոմատով շանտաժ անելն է ձեր դեմոկրատիայի պատալոկը»․ Միքայել Նահապետյան

«Կամերաներ դնելը, էդ կոմպրոմատով շանտաժ անելն է ձեր դեմոկրատիայի պատալոկը»․ Միքայել Նահապետյան
209
Այսօր, 19:30

Հասարակական, քաղաքական գործիչ Միքայել Նահապետյանի ֆեյսբուքյան գրառումը. «Մարդկանց տներում կամերաներ դնելը, էդ կոմպրոմատով շանտաժ անելն ու էդ կոմպրոմատը ձեր բոլշևիկի լամուկ խառնամբոխի ձեռքը տալն է ձեր բարոյականության ու դեմոկրատիայի պատալոկը։
Դուք չեկիստի ձագեր եք, ձեր սրբությունը Ավիս Նուրիջանյաններն են, ձեր ծիսական առարկան՝ տապոռը ու դուք ոչ մի կապ չունեք մեր երազած Հայաստանի հետ։ Անազատ մարդկանցից ազատ երկիր չի ծնվում։
Ու ես խոստանում եմ, որ երբ դա ինձնից կախված լինի՝ հրապարակվելու են այս կեղտոտ գործն արած պետական ծառայող ու արտահաստիքային բոլշևիկների անունները։
Եվ վերջում. եթե տեղի ունենա ամենահավանականը՝ Չուժակը 2026-ից հետո ևս իշխի Հայաստանում, ապա լկտիության, ռեպրեսիաների ու տոտալ վերահսկողության մասշտաբը կհասնի մի մակարդակի, որպիսին հետսովետական երկրներից քչերն են տեսել»։