Շաբաթ, 25 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +21 °C

«Եկեղեցին և եկեղեցականի «անբարո վարքը» նույն նժարին դնելով՝ վարչախումբը կործանում է Եկեղեցին»․ Արեգ Սավգուլյան

«Եկեղեցին և եկեղեցականի «անբարո վարքը» նույն նժարին դնելով՝ վարչախումբը կործանում է Եկեղեցին»․ Արեգ Սավգուլյան
153
Այսօր, 11:12

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի նախկին խորհրդական Արեգ Սավգուլյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արցախցիների նկատմամբ ատելության սերմանմանբ կորցրեցինք Արցախը, չէինք «սիրում» ղարաբաղցիներին, «չպահեցինք» Արցախը։ Ստվերային քարոզչամեքենան բարդ և ոսկերչական ճշգրտությամբ բջջային մակարդակում աշխատեց մեր ազգային ինքնության դաշտում՝ տարաբաժանելով հային՝ ապա սեպ խրելով «Հայաստանցու» և արցախցու, նաև «Հայաստանցու» և սփյուռքահայի՝ «աղբարի», միջև։
Այժմ նույն տրամաբանությունը հին մեթոդաբանությամբ և գործիքակազմով աշխատում է Եկեղեցու հանդեպ, սակայն բացահայտ։ Ստեղծելով հոգևորականի «արծաթապաշտ», «անբարո», «որկրամոլ», «սրբապիղծ» և «բոսյակ» կերպարը ճեղքվում է հավատացյալի կապը Եկեղեցու հետ։ Ատելով մատուցված եկեղեցիականի կերպարը՝ ժողովուրդն այս անգամ կկորցնի Եկեղեցին՝ կրկնելով ճակատագրական նույն սխալը, ինչպես Արցախի հարցում։
Հ.Գ. Էջմիածնի տաճարը ֆիզիկապես ՀՀ տարածքում է, բայց գնալով մոտենում է Գանձասարին, իսկ լյումպեն զանգվածը 50+ կինո է դիտում և անգիտակից հրճվում իր կործանմամբ։ Եկեղեցին և եկեղեցիականի «անբարո վարքը» նույն նժարին դնելով՝ Վարչախումբը ո՛չ թե փրկում է Եկեղեցին, այլ կործանում է այն»։

Աղբյուրը`   Արեգ Սավգուլյան