Շաբաթ, 25 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, բայց բովանդակությունը հերյուրանք է»․ Արշակ Սրբազան

«Գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, բայց բովանդակությունը հերյուրանք է»․ Արշակ Սրբազան
244
Այսօր, 16:06

«Ամոթալի պրակտիկա է, անհեթեթություններ, հորինվածքներ, հերյուրանքներ, շատ ներդաշնակ այսօրվա իշխանությունների գործելաոճին»,- այս մասին 5-րդ ալիքի եթերում ասել է Արշակ Սրբազանը՝ անդրադառնալով համացանցում տարածված տեսանյութերին։ Դիտարկմանը՝ կարծիքներ կան, որ արհեստական բանականությամբ են ստեղծել, պատասխանել է․ «Ամեն դեպքում գաղտնի նկարահանման էլեմենտը չի բացառվում, որովհետև ինչ-որ պատկերներ կան, որ հնարավոր է մարդուն իդենտիֆիկացնելու համար էդ տեսանկարահանումներն օգտագործած լինեն։ Բայց, իհարկե, բովանդակությունն ամբողջովին հերյուրանք է»։