Շաբաթ, 25 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +16 °C

«Ժուչոկ վարչապետն ավելի մեծ անբարոյականություն է գործում, քան այդ տերտերը»․ Վահրամ Մարտիրոսյան

«Ժուչոկ վարչապետն ավելի մեծ անբարոյականություն է գործում, քան այդ տերտերը»․ Վահրամ Մարտիրոսյան
221
Այսօր, 16:42

Գործարար Վահրամ Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Անբարոյականությամբ բարոյականություն չեն հաստատում։ Անօրինականությամբ օրինականություն չեն հաստատում։
Այս ամենի մեջ ուրախալին այն է, որ շատերը հասկանում են, որ ժուչոկ վարչապետը անգամներով ավելի մեծ անբարոյականություն է գործում, քան այդ տերտերը։ Բացի բարոյականության գործոնից, սա նաև հակաօրինական, հակասահմանադրական և վերջապես հակապետական գործունեություն է։ Պետական ռեսուրս է ուղղվում մի տեղ, որտեղ չպետք է այդ ռեսուրսը կիրառվի։
Առանց չափազանցնելու, Հայաստանում տեռոր է սկսվել՝ բարոյական ու իրավական։ Իրեն պաշտպանողները պետք է լավ հասկանան, թե ինչի տակ են ստորագրում, ու ինչի մեջ են մտնում։
Հ.Գ Հզոր վարչապետը տերտերներին բացահայտելուց հետո, ժուչոկներով պարզելու է, թե ազգից ովքեր են ոչ ավանդական սեքսով զբաղվողները։ Կեցցե «չորորդ հանրապետությունը»»։