Կիրակի, 26 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

Մխիթար Մարգարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին

Մխիթար Մարգարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա հոկտեմբերի 27-ին
286
Երեկ, 21:36

ՀՅԴ Բյուրոյի նախկին ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանի որդու՝ Մխիթար Մարգարյանի հոգեհանգստյան արարողությունը տեղի կունենա երկուշաբթի՝ հոկտեմբերի 27-ին՝ ժամը 17:00-20:00, «Զոլեր» սգո սրահում (Գրիգոր Հասրաթյան 25/3)։

Հուղարկավորությունը՝ հոկտեմբերի 28-ին՝ ժամը 13։00-ին, նույն վայրից:

Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ հրազենային վիրավորմամբ Առաջին համալսարանական հիվանդանոց էր տեղափոխվել 1984 թվականի ծնված Մխիթար Մարգարյանը. նա կրակել էր ինքն իր կոկորդին։ Այսօր նա հիվանդանոցում մահացել է։

Նա արցախյան քառօրյա և 44-օրյա պատերազմների մասնակից էր։