«Առանց Թուրքիայի անհնար է լուծել բազմաթիվ համաշխարհային հակամարտություններ». Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ հակամարտությունների, այդ թվում՝ ռուս-ուկրաինականի, խաղաղ կարգավորումն այժմ անհնար է դարձել առանց իր երկրի մասնակցության։
«Այսօր բոլորը՝ թե՛ ընկերները, թե՛ թշնամիները, գիտակցում են այն իրողությունը, որ բանակցությունների սեղանի շուրջ ուժեղ Թուրքիա է։ Նրանք պետք է ընդունեն դա։ Սիրիայից մինչև Գազա, Պարսից ծոցից մինչև ռուս-ուկրաինական հակամարտություն՝ ոչ մի տեղ իրավիճակը չի կարող հավասարակշռվել առանց Թուրքիայի։ Թուրքիան վստահելի է տարածաշրջանում և ամբողջ աշխարհում. այն արտահանում է խաղաղություն և կայունություն»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով Ստամբուլում երիտասարդների առջև։
Նա հավելել է. «Թուրքիան դառնում է համաշխարհային տերություն՝ շնորհիվ իր սահմաններում և դրանից դուրս արտաքին քաղաքականության, ժողովրդավարության, պաշտպանական արդյունաբերության և տնտեսության մեջ ձեռնարկված վճռական քայլերի»։
«Նախկինում ոմանք ասում էին, որ Թուրքիան հեռանում է արևմտյան դաշինքից։ Նրանք ասում էին, որ Թուրքիայի առանցքը տեղափոխվում է դեպի արևելք։ Նրանք ասում էին, որ Թուրքիան մի կողմ է մղվում։ Այս բոլոր պնդումները, ի վերջո, հերքվեցին։ Մենք՝ նրանք, ովքեր ճիշտ կողմում էինք, ապացուցեցինք, որ ճիշտ ենք», - եզրափակել է նախագահը։

«Էս երկրում մարդшսպաններն ազատության մեջ են, ընդդիմադիրները մեռնում են բանտերում»․ Լիա Սարգսյան
518:12
«Նիկոլը ստիպում է մոռանալ, որ հայ ազատագրական շարժումները ձևավորվել են խորհրդային իշխանության հաստատումից շատ առաջ»․ Արմեն Հովասափյան
4117:36
«Քաղաքապետին լսելիս՝ անեկդոտ հիշեցի»․ Քրիստինա Վարդանյան
5617:36
«Եվրոպայում հասարակությունն այլևս չի հանդուրժելու իր հաշվին Ուկրաինային անվերջ աջակցելը»․ Արտակ Զաքարյան
4617:30
«Հավատում եք, որ մեր Սահմանադրությունը Ալիևի պարտադրանքո՞վ չի փոխում»․ Նաիրա Կարապետյան
6117:18
«Հայաստանի հետ սահմանային անցակետերի բացման նախապատրաստական աշխատանքներ են իրականացվել»․ Ուրալօղլու
10417:06
«Ինչ վերաբերում է քաղաքապետ դառնալու խոսակցություններին, ասեմ». Ալեն Սիմոնյան (տեսանյութ)
8117:00
«Եթե նպատակը ցուցադրական պատիժ բեմադրելը չլիներ, նա, անկասկած, կալանավայրում չէր գտնվի»․ Վարդան Հարությունյան
7016:48