Հնդկական փառատոնի մասնակիցները գոմաղբ են նետել իրար վրա մեղքերից մաքրվելու համար

Հնդկաստանի Կարնատակա նահանգում տեղի է ունեցել Գորեհաբբա ավանդական փառատոնը, որը հայտնի է կովի գոմաղբ նետելու իր անսովոր ծեսով։ Մասնակիցները իրենց վւա քսում են կովի գոմաղ և այն նետում միմյանց վրա՝ հետևելով դարավոր հավատալիքներին։
Տեղական ավանդույթների համաձայն, այս ծեսն ունի մաքրագործող ուժ. այն ներում է մեղքերը, հաջողություն է բերում և պաշտպանում չար ոգիներից։ Տեղացիները կարծում են, որ կովի գոմաղբն ունի հատուկ հատկություններ՝ հինդուիզմում կովի սրբազան կարգավիճակի շնորհիվ։
Փառատոնը գրավել է հազարավոր մ-ասնակիցների և հանդիսատեսի։ Միջոցառումը նշվել է ընդհանուր ուրախության մթնոլորտում. ամբոխի ծիծաղի և ծափահարությունների ներքո մասնակիցները ոգևորությամբ նետել են այս «բնական արկերը»։
Չնայած օտարերկրացիների համար անսովոր ավանդույթին, Գորեհաբբան տարածաշրջանի մշակութային ժառանգության կարևոր մասն է կազմում։ Տեղական իշխանությունները ապահովել են սանիտարական չափանիշների պահպանումը, և ծեսից հետո մասնակիցների համար ստեղծվել են հատուկ տարածքներ, որտեղ նրանք կարող էին լվացվել։
Փառատոնը ցուցադրում է հնդկական մշակութային ավանդույթների բազմազանությունը, որտեղ նույնիսկ ամենաանսովոր ծեսերը պահպանվել են դարեր շարունակ՝ փոխանցվելով սերնդեսերունդ։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
6102:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
7800:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
90Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
101Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
116Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
184Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
95Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
110Երեկ, 17:12