Կիրակի, 26 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Վաղվա ֆեյք պատարագի մասնակիցների մոտ, երբ մշուշը ցրվի, կմնա մի ծանր քար». Լիլիթ Բլեյան

«Վաղվա ֆեյք պատարագի մասնակիցների մոտ, երբ մշուշը ցրվի, կմնա մի ծանր քար». Լիլիթ Բլեյան
108
Այսօր, 02:12

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Մենք համ էն մարդիկ ենք, որ մի կողմ քաշված, ծարավը զսպելով՝ սպասում են, որ թռչունը հանգի՜ստ, անշտա՜պ իր ջուրը խմի, հեռանա, հետո նոր իրենք մոտենան ցայտաղբյուրին, ու համ էլ՝ էն մարդիկ, որ կիրակի առավոտյան պատրաստվում են խմբերով գնալ քրեական հանցագործության՝ խանգարելով Հովհաննավանքում իրական պատարագի անցկացմանը։ Եվ այդ ամենը՝ հայհոյախոս, մեզ բոլորիս վնաս ու արյուն բերած մեկի հրահանգով, որն արդեն կորցնելու ոչինչ չունի։
Թռչունը ջուրը խմեց-թռավ, սպասողների ներսում մի թեթև, լուսավոր զգացողություն մնաց՝ մարդկային, մաքուր։
Վաղվա ֆեյք պատարագի մասնակիցների մոտ, երբ մշուշը ցրվի, կմնա մի ծանր քար՝ հետագա ամբողջ կյանքի վրա դրված։
Ու նաև՝ ՀՀ Քրեական Օրենսգրքով նախատեսված հոդվածներ՝ Հայ Առաքելական Եկեղեցու ծեսին խոչընդոտելու համար։ Ու հետո, երբ էս իշխանությունները մշուշի պես ցրվեն-գնան...»:

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան