Կիրակի, 26 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +13 °C

«Կիրանցեցի պապիկն ասում է` Նիկոլ Փաշինյանն առաջարկել է` որպես լուծում, պատը մի քիչ էլ բարձրացնել». Րաֆֆի Ասլանյան

«Կիրանցեցի պապիկն ասում է` Նիկոլ Փաշինյանն առաջարկել է` որպես լուծում, պատը մի քիչ էլ բարձրացնել». Րաֆֆի Ասլանյան
132
Այսօր, 00:36

Փաստաբան Րաֆֆի Ասլանյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Այսօր Այրումից վերադառնալիս, արտասահմանից ժամանած գործընկերներիս առաջարկեցի ճաշել Կիրանցի հատվածում, քանի որ գնալու ճանապարհին պատմել էի տիրող իրավիճակի մասին, նաև տեսան Ոսկեպարը շրջանցող նոր ճանապարհի կառուցումը, որն ըստ էության 2026-ի ընտրություններից հետո հակառակորդին նոր տարածքների հանձնման նախապատրաստություն է։ Կիրանցում մի տարեց պապիկի, առանց պրովոկացիայի, հարցնում եմ՝ հորեղբայր ջան, պարոն Փաշինյանն էդ ինչի՞ է եկել Կիրանց։ Խեղճ մարդն այնպես զայրացավ՝ վա՜յ, քու պարոն Փաշինյանի…, եկել ա լուծում ա առաջարկում, ասում ա՝ պատը մի քիչ էլ բարձրացնենք»:

Աղբյուրը`   Րաֆֆի Ասլանյան