Կիրակի, 26 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +19 °C

«Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան

«Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է Մայր Աթոռի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»․ Նիկոլ Փաշինյան
142
Այսօր, 09:18

«Այսօր Հովհաննավանքի պատարագը խորհրդանշելու է մեր սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման գործնական փուլի մեկնարկը»,- ֆեյսբուքյան տեսաուղերձում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը․ «Պրոբլեմն այն է, որ Կտրիճ Ներսիսյանը իր արդեն հայտնի խմբակի հետ պղծության շղթաների մեջ է կալանել մեր Սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը: Նրանք ամենևին մեր տեր և ուսուցիչ Հիսուս Քրիստոսի ուսմունքը և վարդապետությունը չեն տարածում, այլ տարածում են պղծություն, կոռուպցիա, քրեական ենթամշակույթ։ Մեր Սրբության սրբոցի՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի ազատագրման օրակարգը վաղուց է հասունացել»,- ասաց Փաշինյանը՝ հավելելով, որ յուրաքանչյուրը պետք է կատարի իր ընտրությունը, ներառյալ՝ Հայաստանյաց առաքելական սուրբ եկեղեցու քահանաները։

Աղբյուրը`   Նիկոլ Փաշինյան