Կիրակի, 26 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Հովհաննավանքում այս պահին ՔՊ արտագնա նիստ է»․ Լիլիթ Բլեյան

«Հովհաննավանքում այս պահին ՔՊ արտագնա նիստ է»․ Լիլիթ Բլեյան
154
Այսօր, 12:24

Երգչուհի Լիլիթ Բլեյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հովհաննավանքում այս պահին տեղի է ունենում ՔՊ ընդլայնված արտագնա նիստ։
Չգիտես ինչու՝ որոշ մասնակիցներ զգեստափոխված են, վանքի պահարաններից հոգևորականի հագուստ են գտել-հագել։ Երևի դիմակահանդեսի են պատրաստվում, փորձեր են անում, առջևում Հելոուինն է։
Հաջորդ արտագնա նիստը կկայանա մասնավոր հիվանդանոցներից մեկի վիրահատարանում։ Մասնակիցներին կբաժանեն բժշկական արտահագուստ, նիստը վարողին կտան լանցետներ և երկու ֆեյք բուժքույր։ Վիրահատվողին կընտրեն նախապես՝ Լավագույն քծնանք մրցույթի ֆինալիստներից»։

Աղբյուրը`   Լիլիթ Բլեյան