Կիրակի, 26 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +20 °C

«Իշխանության քայլերը խոսուն են»․ Տեր Եսայի քահանա Արթենյան

«Իշխանության քայլերը խոսուն են»․ Տեր Եսայի քահանա Արթենյան
106
Այսօր, 13:06

«Իշխանությունների քայլերն ինքնին խոսուն են, բնականաբար դրանք վկայում են Հայ Առաքելական եկեղեցու դեմ ձեռնարկվող գործուն քայլերի մասին»,- Մայր Աթոռի բակում ասաց տեր Եսայի քահանա Արթենյանը՝ անդրադառնալով Արագածոտնի թեմի հոգևորականներին կիրակի օրով Քննչական կոմիտե հրավիրելուն։
Հիշեցնենք՝ այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Գյուտ Խաչի տոնը, այդ առիթով Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի օրհնությամբ Մայր Տաճարում տեղի ունեցավ քահանայական ձեռնադրություն և օծում՝ ձեռամբ Սյունյաց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Մակար եպիսկոպոս Հակոբյանի։
Իսկ Հովհաննավանքում կարգալույծ Ստեփան Ասատրյանը կեղծ պատարագ մատուցեց, որին մասնակցում էր նաև Նիկոլ Փաշինյանն ու մի շարք ՔՊ-ական պաշտոնյաներ։

«Իշխանության քայլերը խոսուն են»․ Տեր Եսայի քահանա Արթենյան