Կիրակի, 26 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Հոգևոր իշխանությունը քաղաքական պաշտոն չէ, որ հեղափոխությունով փոխեք»․ Էդուարդ Շարմազանով

«Հոգևոր իշխանությունը քաղաքական պաշտոն չէ, որ հեղափոխությունով փոխեք»․ Էդուարդ Շարմազանով
142
Այսօր, 14:36

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի ֆեյսբուքյան գրառումը. «Նիկոլի խոսույթը ոտքից գլուխ նեոբոլշևիկյան ու բողոքական է. այն ոչ մի կապ չունի առաքելական եկեղեցու հետ։
Հերիք է ժողովուրդ-ժողովուրդ անեք…
Նախ ՝ ժողովրդի մեծամասնությունը մերժում է Նիկոլին ու ՔՊ-ին։ Դա են ցույց տվել Երեւանի, Գյումրու, Վանաձորի, Ալավերդու, Բերդի, Մասիսի ու մի շարք այլ խոշորացված համայնքների ընտրությունները։
Երկրորդ՝ ժողովուրդը մեծ ցանկության դեպքում չի կարող ոչ եպիսկոպոս,ոչ՝ արքեպիսկոպոս ու ոչ էլ կաթողիկոսի «կարգալույծ» անել։
Էդ ձեր աղանդավորական ու բոլշևիկյան թեզերը պահեք քպ-ի ներսում։
Ոչ Քրիատոսի առաքյալներին է ժողովուրդը ընտրել, ոչ էլ՝ Գրիգոր Լուսավորչին։
Հոգևոր իշխանությունը քաղաքական պաշտոն չէ, որ ընտրություններով կամ նույնիսկ հեղափոխությունով փոխեք։
Որտեղ Վեհափառն է, այնտեղ էլ լինելու է վեհարանն ու հոգևոր իշխանությունը։
Ներոն տխրահռչակ կայսրն էլ պատերազմեց Պետրոս առաքյալի դեմ, բանտարկեց Հռոմում ու տանջամահ արեց նրան։
Ո՞ւր է հիմա Ներոնը և ո՞ւր է Պետրոս առաքյալը։
Աստծո իշխանության դեմ մարտնչողները պարտվելու են։
Ու զգուշացեք «կեղծ մարգարեներից»։