Երկուշաբթի, 27 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +11 °C

«Հովհաննավանքում այսօր տեղի ունեցավ աղանդավորական ծիսակատարություն»․ Վահե Դավթյան

«Հովհաննավանքում այսօր տեղի ունեցավ աղանդավորական ծիսակատարություն»․ Վահե Դավթյան
119
Այսօր, 01:06

Էներգետիկ անվտանգության փորձագետ Վահե Դավթյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Հարց հոգևորականներին՝
արդյո՞ք ծափահարություններն ընդունելի են վանքում՝ պատարագի ժամանակ, այն էլ՝ աշխարհիկ անձին ուղղված:
Եթե ոչ, ապա այսօր Հովհաննավանքում տեղի ունեցավ աղանդավորական ծիսակատարություն:
«Մեր վարչապետը Հերովդեսի պես չի վարվում, այլ հակառակը: Մեծարգո պարոն վարչապետ...»։
Այնուհետև՝ բուռն ծափահարություններ, ինչպես համերգի կամ կուսակցական հավաքի ժամանակ:
Որքանով գիտեմ, թե Հայ Առաքելական, թե Ուղղափառ, թե Կաթոլիկ եկեղեցիները անընդունելի են համարում ծափահարությունները վանքի ներսում՝ հատկապես պատարագի ժամանակ: Որոշակի վերապահումներ այս առումով կարող ենք տեսնել բողոքականների մոտ:
Բացառապես աղանդավորական կառույցներում, դենոմինացիաներում ու մարգինալացված կուռքապաշտություններում ծափահարությունները ծիսակատարության անբաժան մաս են կազմում:
Եվ այս առումով այսօվա «պատարագի» սիմվոլիստական հագեցումն ակնհայտ է»:

Աղբյուրը`   Վահե Դավթյան