Կիրակի, 26 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +14 °C

«Խելք ունենային քաղաքական ռեսուրսի էսպիսի թշվառ ցուցադրություն չէին անի»․ Վլադիմիր Մարտիրոսյան

«Խելք ունենային քաղաքական ռեսուրսի էսպիսի թշվառ ցուցադրություն չէին անի»․ Վլադիմիր Մարտիրոսյան
239
Այսօր, 16:42

Քաղաքագետ Վլադիմիր Մարտիրոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Ֆիքսենք միայն, որ Սուրբ Էջմիածինն ու Վեհարանը ասպատակել պատրաստվող պոռոտախոսների խմբակը հողի վրա կարողացավ միայն ողջ վարչական ռեսուրսով, սեփական քաղաքական ու քարոզչական աղանդավորականներով, ԱԱԾ և ոստիկանական գործակալներով իրար գլուխ հավաքվել, պեղել մեկ երկու կարգալույծ հոգևորականի և նրանց միջոցով խախտել օրենք ու ֆեյք կրոնական ծես մատուցել:
Առավել ցայտուն իլյուստրացիա, թե վեց ամիս տևող հակաեկեղեցական արշավը, ինչպես է պարտվել և ձախողել Փաշինյանը հնարավոր չէր կազմակերպել և նկարագրել, քան էսօրվա խղճահարույց և թշվառ աղանդավորական հավաքը:
Մեր ժողովուրդը առավել քան առողջ, զգոն ու գիտակից է: Մոլորյալներին էլ մի քարկոծեք, կավարտվի նրանց քաղաքական և հոգևոր մինիաղանդապետությունը՝ կավարտվի նրանց շահը:
P.S. Խելք ունենային սեփական քաղաքական ռեսուրսի ու մինիաղանդապետության էսպիսի թշվառ ցուցադրություն չէին անի»: