Թրամփի հովանու ներքո Թաիլանդը և Կամբոջան ստորագրեցին խաղաղության համաձայնագիր

Թաիլանդի և Կամբոջայի վարչապետներ Անուտին Չարնվիրակուլը և Խուն Մանեթը Մալայզիայում կայացած՝ Հարավարևելյան Ասիայի Ազգերի Ասոցիացիայի (ԱՍԵԱՆ) գագաթնաժողովում ստորագրել են հռչակագիր, որը վերջ է դնում երկրների միջև սահմանային հակամարտությանը։ Սա տեղի է ունեցել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի ներկայությամբ, ով միջնորդել էխաղաղության գործընթացը։ Կողմերը պարտավորվեցին դադարեցնել ռազմական գործողությունները և հաստատել բարիդրացիական հարաբերություններ։ Համաձայնագրի համաձայն՝ Թաիլանդը կազատի 18 ռազմագերիների, իսկ Կամբոջան կսկսի ծանր հրետանու դուրսբերումը սահմանից։ Մալայզիացի դիտորդները կհետևեն հրադադարին։
Խունը համաձայնագրի ստորագրումը անվանել է «պատմական օր», մինչդեռ Չարնվիրակուլն ասել է, որ այն ստեղծում է «երկարատև խաղաղության հիմք»։ «Մենք իրականացրինք այն, ինչ շատերն ասում էին, որ անհնար է», - ասել է Թրամփը՝ հավելելով, որ ինքը սիրում է դադարեցնել պատերազմները։
Թաիլանդի և Կամբոջայի միջև զինված հակամարտությունը բռնկվել էր հուլիսի 24-ին՝ սահմանին գտնվող Պրեահ Վիհեար և Տա Մոան Թոմ տաճարների շուրջ տարածքի վերաբերյալ երկարատև վեճի պատճառով։ Հինգ օր տևած դիմակայության հետևանքով զոհվել էր առնվազն 35 մարդ՝ 22-ը թաիլանդական կողմից և 13-ը կամբոջական կողմից, այդ թվում՝ համապատասխանաբար 14 և 8 քաղաքացիական անձինք։ Թրամփը միջամտել էր, Մալայզիան միջնորդել, որից հետո երկու կողմերը համաձայնեցին հրադադարի։
Այս արարողությունը Թրամփի առաջին միջոցառումն էր իր ասիական շրջագայության ընթացքում։ Նա նաև առևտրային համաձայնագիր ստորագրեց Կամբոջայի հետ և կարևոր հանքանյութերի վերաբերյալ համաձայնագիր՝ Թաիլանդի հետ։ Բանգկոկը նաև համաձայնվեց 18,8 միլիարդ դոլարով գնել 80 ամերիկյան ինքնաթիռ, իսկ Պնոմպենը կհամագործակցի Boeing-ի հետ՝ իր ավիացիոն ոլորտը խթանելու համար։ Թրամփը նաև համաձայնագիր կնքեց Մալայզիայի հետ, որը նա անվանեց «խոշոր առևտրային գործարք»։ Այն ներառում է հաջորդ տասը տարիների ընթացքում Միացյալ Նահանգներում 70 միլիարդ դոլար ներդնելու պարտավորություն։
Հաջորդիվ Թրամփը նախատեսում է այցելել Ճապոնիա և Հարավային Կորեա և հանդիպել Չինաստանի առաջնորդ Սի Ցզինպինի հետ, որին նա կխնդրի օգնել Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը դադարեցնելու հարցում։

«Խաղաղության պայմանագիր փաստացի չկա, բայց կա ատելության շարունակական քարոզ»․ Նարինե Մանուկյան
7402:12
Հելոուին՝ զվարճա՞նք, թե՞ օտար մշակույթ․ ի՞նչ վերաբերմունք ունի Հայ առաքելական եկեղեցին
9000:42
«Ես քրիստոնյա եմ և դեմ եմ Հելոուին»․ ակցիա Երևանում (տեսանյութ)
101Երեկ, 23:30
Երևանում հարս ու սկեսուր հայտնվել են դատարանում՝ բռնի գործողություններ կատարելու մեղադրանքով
111Երեկ, 23:18
4 զինծառայող է կալանավորվել Արամայիս Գևորգյանին ինքնասպшնության հասցնելու մեղադրանքով
120Երեկ, 20:48
«ԱՄՆ-ից տեղեկություն ենք ստացել Մոսկվայում ահաբեկչական ակտի նախապատրաստման վերաբերյալ»․ ՌԴ ԱԴԾ
197Երեկ, 19:54
Նոյեմբերի 1-ից Երևանի շատրվանների աշխատանքը կդադարեցվի մինչև հաջորդ տարվա մայիս (տեսանյութ)
99Երեկ, 19:18
«Մինչ քաղաքը խեղդվում է խցանումներից, Երևանի քաղաքապետը պատրաստվում է նոր շինթուլտվություններ տալ»․ Վահե Գրիգորյան
114Երեկ, 17:12