«Սկանդալ՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում. մանկապարտեզում կատարված բացահայտումները կոծկվել են»․ ԶԼՄ

«Նյուզ»-ի տեղեկություններով՝ նոր՝ ուշագրավ բացահայտումներ են տեղի ունեցել Շենգավիթ վարչական շրջանում, որոնք կապված են վարչական շրջանի նախկին ղեկավար Ռազմիկ Մկրտչյանի պաշտոնավարման ընթացքի հետ:
«Մասնավորապես պարզվել է, որ նախորդ տարի՝ 2024 թվականի ամռանը, Շենգավիթ վարչական շրջանում գործող «Երևանի հ. 143 մսուր-մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում լուրջ խախտումներ են արձանագրվել՝ այդ թվում ուռճացված հաստիքներ, աշխատավարձերի, ինչպես նաև երեխաներին հատկացված սննդի յուրացումների դեպքեր: Ծնողական համայնքի և վարչական շրջանի աշխատակազմի հետևողական աշխատանքի արդյունքում պարզվել է, թե ի՞նչ սխեմայով են երեխաներին հատկացված սնունդը թաքցնում մանկապարտեզի նկուղում, ովքե՞ր և ի՞նչ եղանակով են այն դուրս բերում մանկապարտեզից և այլ աղմկահարույց դրվագներ:
Բացահայտումից անմիջապես հետո մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանն աշխատանքից ազատման դիմում է գրել, իսկ վարչական շրջանի ղեկավար Ռազմիկ Մկրտչյանը 2024 թվականի հուլիսի 4-ին Դանիելյանի դիմումի հիման վրա նրան ազատել է զբաղեցրած պաշտոնից:
Ուշագրավ է, որ կատարվածի մասին թաղապետարանի աշխատակազմը չի ահազանգել իրավապահներին՝ փաստացի թաքցնելով ենթադրյալ հանցագործության դեպքը, մինչդեռ մտահոգ ծնողներին աշխատակազմում հավաստիացրել են, որ բացահայտումը պատշաճ իրավական ընթացակարգ կստանա և մեղավորները պատասխանատվության կենթարկվեն․․․
Ավելի ուշ, օգտվելով թաղապետարանի պաշտոնյաների «անփութությունից» կամ «մեծահոգությունից», Ռուզաննա Դանիելյանը փորձել է իրավաբանորեն «թակարդը» գցել թաղապետին և հետ վերցնել աշխատանքից ազատման դիմումը․․․
Ռուզաննա Դանիելյանը դիմել է ՀՀ քաղաքացիական դատարան՝ պահանջելով վերացնել (անվավեր ճանաչել) ՀՀ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի» 04.07.2024թ.-ի թիվ 56-Ա կարգադրությունը, վերականգնել իրեն նախկին աշխատանքում և պատասխանողից հօգուտ հայցվորի բռնագանձել նրա միջին աշխատավարձի չափով գումար՝ հարկադիր պարապուրդի ամբողջ Ժամանակահատվածի համար:
Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը 2024 թվականի նոյեմբերի 7-ին վճռել է Ռուզաննա Դանիելյանի հայցն ընդդեմ Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմի, բավարարել մասնակի: Մասնավորապես դատարանն արձանագրել է, որ գործատուն իրավունք չուներ Ռուզաննա Դանիելյանին ազատել զբաղեցրած պաշտոնից․․․
Դատարանը եզրահանգել է, որ աշխատանքային հարաբերությունները դադարեցվել են օրենսդրության պահանջների խախտմամբ, և որպես հետևանք՝ 04.07.2024թ. համապատասխան կարգադրությունը՝ «Ռուզաննա Դանիելյանին զբաղեցրած պաշտոնից ազատելու մասին», ենթակա է անվավեր ճանաչման։ Դատարանը վճռել է նաև Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի աշխատակազմից հօգուտ Ռուզաննա Դանիելյանի բռնագանձել հարկադիր պարապուրդի ողջ ժամանակահատվածի համար:
Ուսումնասիրելով դատական տեղեկատվական համակարգում հրապարակված դատական ակտի բովանդակությունը, այլ ուշագրավ մանրամասներ ևս պարզեցինք: Մասնավորապես գործի նյութերի համաձայն՝ Շենգավիթ վարչական շրջանի աշխատակազմում ձևավորված աշխատանքային խմբի 2024 թվականի օգոստոսի 1-ի ուսումնասիրության ակտի համաձայն՝ ի թիվս այլ խախտումների, արձանագրվել է, որ մանկապարտեզի գործունեության կազմակերպման նպատակով անհրաժեշտ տնտեսական և գրասենյակային ապրանքների պահանջագրերը թերի են, երեխաներին հատկացված սննդի չափաբաժինները խախտված, գրանցված մի շարք հաստիքների համար աշխատակիցները վարձատրվել են, սակայն աշխատավարձի մի մասն առձեռն փոխանցել են տնօրեն Ռ. Դանիելյանին, տնտեսվարը, որն ի պաշտոնե պետք է իրականացներ նաև դռնապանի գործառույթները, չի իրականացրել իր աշխատանքային պարտականությունները և շուրջ 270 երեխա ունեցող մանկապարտեզը տարիներ շարունակ ցերեկային դռնապան չի ունեցել:
Մեզ հայտնի դարձավ նաև, որ մանկապարտեզի ծնողական համայնքը ևս ներգրավված է եղել չարաշահումների բացահայտման գործին, սակայն ինչպես աշխատակազմի, այնպես էլ ծնողների բացահայտած փաստերը (տեսանյութեր, լուսանկարներ) մնացել են վարչական շրջանի՝ արդեն նախկին աշխատակազմի թղթապանակում՝ հիմք հանդիսանալով հանցագործության դեպքի կոծկման և տնօրենի պաշտոնակատարի հավանական վերադարձի համար»,- գրում է լրատվամիջոցը։
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուրում։

«Մեր Երևանն այս կոկիկ և խնամված տեսքն ուներ»․ Քրիստինա Վարդանյան
3609:48
«Առավոտյան սուրճն ավելի համով է Պապ թագավորի փողոցում»․ Նիկոլ Փաշինյան (տեսանյութ)
3609:42
Սպասվում է կարճատև անձրև, առանձին շրջաններում՝ կարկուտ
5008:30
«Պայմանագրային զինծառայող Ռ.Խ.-ի մահվան դեպքի առթիվ նախաձպեռնվել է քրեական վարույթ»․ Կիմա Ավդալյան
141Երեկ, 22:48
Գյումրի համայնքի ղեկավարի նախկին մամուլի խոսնակ Հասմիկ Վիրաբյանը ձերբակալվել է
135Երեկ, 20:30
«Քաղաքապետարանն անհիմն պարզաբանում է տվել հերոսների նկարների հեռացման դեպքի առնչությամբ». Մեսրոպ Առաքելյան
129Երեկ, 16:06
«Հիշողության կորուստը պետության և ինքնության կորուստն է». Շիրազ Խաչատրյան
125Երեկ, 14:48
«Բաց նամակ՝ Սրբուհի Գալյանին». Էրիկ Բեգլարյան
128Երեկ, 14:42