Երկուշաբթի, 27 հոկտեմբերի, 2025 թ.
|
Ստեփանակերտում`   +18 °C

«Սա է հին և նոր աշխարհակարգը»․ Տիգրան Աբրահամյան

«Սա է հին և նոր աշխարհակարգը»․ Տիգրան Աբրահամյան
90
Այսօր, 09:42

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը. «ՄԱԿ-ի միջազգային դատարանը Իսրայելին հիշեցրել է, որ արգելվում է սովը որպես զենք կիրառելը՝ նկատի ունենալով Գազայի հատվածում հումանիտար շրջափակումն ու այնտեղ մարդկանց սովի մատնելը:
Այս տողերը կարդալիս շրջափակման ենթարկված Արցախն աչքիս առաջ եկավ, որովհետև մարդիկ 9 ամիս զրկվել էին սննդից, ջրի, էլեկտրաէներգիայի ապահովումը խիստ սահմանափակված էր, գազ չկար, վառելիքը ծայրահեղ քիչ էր, իսկ առողջապահական ծառայությունները նույնիսկ նվազագույն խնդիրներ չէին կարողանում լուծել:
Ադրբեջանն Արցախի շրջափակումը ոչ միայն որպես զենք էր կիրառում, այլ այդ ընթացքում Արցախի դեմ ագրեսիա նախապատրաստում:
Հայաստանի իշխանությունների քաղաքական արտոնման, միջազգային խաղացողների «աչք փակոցիների» պայմաններում Արցախի դեմ հարձակում իրականացվեց, ապա մեր ժողովրդի դեմ նոր ցեղասպանություն իրականացվեց:
Սա է հին և նոր աշխարհակարգն ու նրա «ջունգլիի կանոնները»»: